ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» մայիսի 2014թ. |
N 328-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին, 17-րդ հոդվածի 1‑ին մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ- 40 հրամանագրով սահմանված հավելվածի 16-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, իսկ որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված գործառույթների իրականացումը 2015 թվականի հունվարի 1-ից վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությանը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի մայիսի 27-ի N 328-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ մատուցում է ծառայություններ զբաղվածության բնագավառում:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) աշխատանքի, զբաղվածության և աշխատանքի վարձատրության պետական կարգավորման քաղաքականության մշակումը.
2) զբաղվածության պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումը.
3) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում.
2) աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատանքի պաշտպանության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում.
3) աշխատանքի վարձատրության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.
4) աշխատանքի, զբաղվածության և աշխատանքի վարձատրության բնագավառներում քաղաքականություն մշակելիս նշված ոլորտների ներկա իրավիճակի ուսումնասիրություն, ինչպես նաև մասնակցություն իրականացվող քաղաքականության մոնիթորինգին.
5) գործատուների և աշխատողների համար աշխատանքային օրենսդրության հարցերին նվիրված սեմինարների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում.
6) աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.
7) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին առաջարկությունների ներկայացում` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.
8) ամենամյա ծրագրի մշակում և իրականացման ապահովում.
9) ամենամյա ծրագրի` ըստ շրջանների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների) տեղաբաշխում, որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.
10) ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության հաստատում.
11) ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման իրականացում.
12) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը մասնակից դարձնելը` գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
13) տեղեկատվական շտեմարանի ձևավորում` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման ապահովման նպատակով.
14) աշխատանք փնտրող անձին հաշվառելը, գործազուրկի կարգավիճակ տալը, կասեցնելը, վերականգնելը, դադարեցնելը և հաշվառումից հանելը.
15) աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովում.
16) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն.
17) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության հաշվառում և հաշվառումից հանում.
18) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված ցանկում ներառում և ցանկից հանում.
19) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար և նախարարության պաշտոնական կայքէջի միջոցով` նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի` ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների մասին տեղեկատվության առցանց հրապարակում.
20) ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովում.
21) գործատուների մոտ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում աշխատանք փնտրող անձանց ուղեգրում.
22) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվությամբ ապահովում.
23) գործատուներից թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տեղեկությունների ստացում.
24) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում.
25) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների նյութական ծախսերի հատուցում.
26) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրում.
27) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկում և ընթացքավորում.
28) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
Սույն կետի 14-27-րդ ենթակետերով նախատեսված գործառույթներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինները:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը:
Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (այսուհետ` պետ), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
Իր գործունեության ընթացքում պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Պետը պատասխանատու է բնակչության զբաղվածության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Պետը հաշվետու է նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Պետը՝
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման համար.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն՝ գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում գործակալության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ գործակալության կանոնադրության և աշխատողների թվի վերաբերյալ.
9) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
10) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում նրա պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |