Համարը 
N 286-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.05.02/08(322)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2017թ.

 N 286-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 328-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետ.

«8.1) իրավիճակից բխող այլ զբաղվածության պետական ծրագրերի մշակում.».

2) 9-րդ, 12-րդ, 17-18-րդ, 25-26-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի N 334 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 259-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով.

«4.1) լրացել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը կամ դադարել է բնակվելու իրավունքը.

4.2) հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառումից.»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 538 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 261-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 29-րդ կետից հանել «Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով՝ ուսուցումն ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը հարաբերվում է ծրագիրն ավարտածների ընդհանուր թվին և արտահայտվում է տոկոսով: Աշխատանքից ազատվածների թվից հանվում է այն անձանց թիվը, որոնք աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում տեղավորվել են աշխատանքի: Ընդ որում, ծրագրի կայուն զբաղվածության համապատասխան չափորոշիչը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում:» նախադասությունները:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 504-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կայուն» բառը.

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:».

3) 12-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ««Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N663-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում «և 6-րդ կետերին» բառերը փոխարինել «կետին» բառով, «և 3-րդ կետերին» բառերը փոխարինել «կետին» բառով, իսկ «3-6-րդ կետերին» բառերը՝ «3-րդ կետին» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ, 9-րդ, 12-14-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հանել «աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող յուրաքանչյուր զբաղվածության պետական ծրագրի համար նախատեսված չափանիշների կշիռները,», «ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը,», «, փոխհատուցման հավաստագրի ձևը» բառերը,

բ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետից հանել «կայուն» բառը,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային» բառերը.

5) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կայուն» բառը.

6) N 3, N 9, N 12, N 13, N 14 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել.

7) որոշմամբ սահմանված N 5 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 7-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և որպես վերջնական արդյունք՝ կայուն զբաղվածության» բառերը,

գ. 10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 12-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «՝ հիմք ընդունելով ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշի չափանիշը» բառերը,

ե. 15-րդ կետից հանել «ու ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշի չափանիշը» բառերը.

8) որոշմամբ սահմանված N 6 հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը» բառերը,

բ. 11-րդ կետում «առնվազն մեկուկես տարի ժամկետով, որից վեց ամիսը աջակցության տրամադրման ժամանակահատվածն է» բառերը փոխարինել «վեց ամիս ժամկետով» բառերով,

գ. 26-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. 28-րդ կետում «և պայմանագրով սահմանված դեպքերում և» բառերը փոխարինել «սահմանված» բառով,

ե. 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 33-րդ կետից հանել «Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագիրն ավարտելուց հետո ծրագրում ներառվածների և մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թվի տարբերությունը հարաբերվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվին և արտահայտվում է տոկոսով: Ընդ որում, ծրագրի կայուն զբաղվածության համապատասխան չափորոշիչը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում:» նախադասությունները.

9) որոշմամբ սահմանված N 8 հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «կայուն» բառը,

բ. 23-րդ կետից հանել «Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագիրն ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը հարաբերվում է ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թվին և արտահայտվում տոկոսով: Աշխատանքից ազատվածների թվից հանվում է այն անձանց թիվը, որոնք աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում տեղավորվել են աշխատանքի: Ընդ որում, ծրագրի կայուն զբաղվածության համապատասխան չափորոշիչը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում:» նախադասությունները.

10) որոշմամբ սահմանված N 11 հավելվածում՝

ա. 2-րդ կետում «ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն» բառերը փոխարինել «ընձեռումն» բառով, իսկ «կայուն» բառը հանել,

բ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

գ. 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

դ. 41-րդ կետից հանել «Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով. գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքի ընդունված անմրցունակ անձանց և այդ անձանցից` մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թվի տարբերությունը հարաբերվում է գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքի ընդունված անմրցունակ անձանց թվի վրա և արտահայտվում է տոկոսով: Ընդ որում, Ծրագրի կայուն զբաղվածության համապատասխան չափորոշիչը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում:» նախադասությունները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ