ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված N N 1, 2 հավելվածների վերնագրերում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ» բառերով.
2) որոշման 1-4-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-2-րդ կետերում, 6-րդ կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ռուսերեն լրիվ՝ Государственное агентство социального обеспечения министерства труда, социальных и миграционных вопросов Республики Арцах:»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 328-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրի «ԲԱԺԻՆԸ» բառից հետո, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետի «վերակազմակերպել» բառից հետո, 2-3-րդ կետերում, որոշմամբ հաստատված հավելվածի 1-2-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |