Համարը 
N 387-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.30/10(430)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.04.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 328-Ն ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2021թ.

N 387-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 328-Ն ԵՎ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի

N 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի՝

1) ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչությունը վերանվանել սոցիալական վճարումների քաղաքականության և ընտանիքի հիմնահարցերի վարչություն.

2) աշխատանքի և զբաղվածության գործակալությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել աշխատանքի և զբաղվածության բաժին.

3) մոնիթորինգի և վերլուծության բաժնի գործունեությունը դադարեցնել.

4) վերահսկողության բաժինը վերանվանել վերահսկողության և մոնիթորինգի բաժին.

5) ժողովրդագրության և միգրացիայի վարչությունը վերանվանել միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչություն.

6) սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) վերանվանել «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալություն՝ միաժամանակ.

ա. գործակալության Հադրութի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Շուշիի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Շահումյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի և Քաշաթաղի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գործունեությունը դադարեցնել,

բ. գործակալության Ստեփանակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժինը և նախարարության աշխատակազմի Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության կենտրոնական բաժին և Ստեփանակերտի բաժին,

գ. գործակալության Մարտակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժինը և նախարարության աշխատակազմի Մարտակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը միաձուլման ձևով վերակազմակերպել «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության Մարտակերտի բաժին,

դ. գործակալության Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժինը և նախարարության աշխատակազմի Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը միաձուլման ձևով վերակազմակերպել «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության Մարտունու բաժին,

ե. գործակալության Ասկերանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը և նախարարության աշխատակազմի Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը միաձուլման ձևով վերակազմակերպել «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության Ասկերանի բաժին,

զ. գործակալության կենսաթոշակային քաղաքականության բաժնի գործունեությունը դադարեցնել,

է. ստեղծել գործակալության սպասարկման որակի վերահսկման բաժին,

ը. գործակալության կենսաթոշակային ապահովության վերլուծության բաժինը վերանվանել վերլուծությունների և ռիսկերի կառավարման բաժին.

7) Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալության, Շուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալության, Շահումյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության և Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գործունեությունը դադարեցնել.

8) ընդհանուր բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել վարչության կարգավիճակով՝ քարտուղարություն:

2. Նախարարության համակարգում ստեղծել ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործող սոցիալական շտապ օգնության կենտրոն:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի մարտի 16-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում են նախարարության սոցիալական շտապ օգնության կենտրոնը և տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը:».

2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ» բառերը փոխարինել ««ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»» բառերով.

2) որոշման 1-4-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում, 6-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել ««Միասնական սոցիալական ծառայություն»» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ռուսերեն լրիվ՝ Агентство «Единая социальная служба» министерства труда, социальных и миграционных вопросов Республики Арцах:».

4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետում, 9-րդ կետի 5.1-ին և 8-րդ ենթակետերում «կենսաթոշակների,» բառից հետո լրացնել «պետական նպաստների,» բառերը.

5) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի 3-րդ և 11-րդ ենթակետերում «կենսաթոշակների» բառից հետո լրացնել «, պետական նպաստների» բառերը.

6) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 328-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 11-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 241-Ն որոշումները:

6. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել նախարարության սոցիալական շտապ օգնության կենտրոնի կանոնադրությունը և կառուցվածքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 1-ից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի ապրիլի 28-ի N 387-Ն որոշման

 

     

«Հավելված թիվ 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2004 թվականի

մարտի 16-ի N 84 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

Սոցիալական վճարումների քաղաքականության և ընտանիքի հիմնահարցերի վարչություն

Ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչություն

Միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչություն

Բնակարանային հարցերի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Քարտուղարություն

 

2. Բաժիններ

Աշխատանքի և զբաղվածության բաժին

Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին

Իրավաբանական բաժին

Վերահսկողության և մոնիթորինգի բաժին

Տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային սպասարկման բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

«Միասնական սոցիալական ծառայություն» գործակալություն

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի ապրիլի 28-ի N 387-Ն որոշման

 

     

«Հավելված N2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 28-ի N 969-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻԱՍՆԱԿԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սպասարկման որակի վերահսկման բաժին

2. Վերլուծությունների և ռիսկերի կառավարման բաժին

3. Ֆինանսական հոսքերի կառավարման բաժին

 

II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Կենտրոնական բաժին

2. Ստեփանակերտի բաժին

3. Մարտակերտի բաժին

4. Մարտունու բաժին

5. Ասկերանի բաժին»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ