Համարը 
N 347-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.05.14/08(348)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.05.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.05.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2018թ.

N 347-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 227 որոշման 1-ին կետի «դ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու մասին» N 519 որոշման տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 20-ի «Լիազոր պետական մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի N 904 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ, «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ» բառերը փոխարինել «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 18-ի «Ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում կառավարման լիազոր մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 571 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 479-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ