Համարը 
N 823-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.03/25(215)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.11.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.06.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 904 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«20» նոյեմբերի 2012թ.

N 823-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 904 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ, Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ, «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ, «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

(նախաբանը փոփ. 11.05.2018 N 347-Ն)

1. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը վերապահել հետևյալ բնագավառներում լիազոր պետական մարմնի իրավասությունները.

1) անտառների պահպանություն, պաշտպանություն, վերարտադրություն և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն.

2) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն.

3) ընդերքի ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման տրամադրում.

4) բնապահպանական վերահսկողություն.

5) թափոնների կառավարում.

6) որսի կենդանիների և որսահանդակների պահպանություն, պաշտպանություն, կայուն օգտագործում և վերահսկողություն, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում վերահսկողություն.

7) մթնոլորտային օդի պահպանություն.

8) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, առանձնացում, կառավարում, պահպանություն և օգտագործում:

(1-ին կետը փոփ.11.05.2018 N 347-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասությունները սահմանազատելու և Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 333 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 904 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ