ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
23 սեպտեմբերի 2020թ. |
N 485-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 227 որոշման 1-ին կետի «դ» ենթակետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու մասին» N 519 որոշման տեքստում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 20-ի «Լիազոր պետական մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի N 904 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.
2) որոշման 1-ին կետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին» բառերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 18-ի «Ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում կառավարման լիազոր մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 571 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 479-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին» բառերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող լիազորված պետական մարմնի մասին» N 735 որոշման 1-ին կետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին» բառերով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու կարգը հաստատելու մասին» N 736 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 3-րդ կետում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն (այսուհետ` կոմիտե)» բառերով.
2) հավելվածի 4-րդ կետում, 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում և 11-րդ կետում «նախարարություն» բառը դրա համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով` համապատասխան հոլովաձևերով.
3) հավելվածի 7-րդ և 10-րդ կետերում «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահը» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |