Համարը 
N 736
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 736

 ք.Ստեփանակերտ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 736 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական եզրակացության մշակման համար մասնագիտական իրավասության հավաստագիր (այսուհետև` հավաստագիր) տալու կարգը:

2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական եզրակացությունը կարող են մշակել միայն հավաստագիր ունեցող կազմակերպությունները, խմբերը, գիտնականները, բարձր որակավորում ունեցող առանձին մասնագետներ (լիազորված անձինք):

3. Հավաստագիրը տալիս է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն (այսուհետ` կոմիտե) այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի որոշման հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն) 

4. Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է կոմիտեն:

(4-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն) 

5. Հավաստագիր ստանալու համար`

ա) գիտնականները, մասնագետները, խմբերը (խմբի յուրաքանչյուր անդամ) կոմիտե են ներկայացնում դիմում, որին կցվում են` բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.

աշխատանքային գրքույկից քաղվածք` հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ. հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան).

բ) կազմակերպությունները տվյալ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ կոմիտե են ներկայացնում հայտ, որին կցվում են` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը.

հավաստագիր ստանալու համար առաջարկվող աշխատողների ցուցակը, յուրաքանչյուր աշխատողի բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.

յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային գրքույկից քաղվածք հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ.

աշխատողների հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան):

(5-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն) 

6. Հանձնաժողովը հավաստագիր տալու կամ այն մերժելու մասին որոշում կայացնում է համապատասխան փաստաթղթերը ներկայացվելուց հետո եռամսյա ժամկետում դիմողների մասնագիտական գիտելիքների համապատասխանության հիման վրա:

7. Հանձնաժողովի որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահը:

(7-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն) 

8. Հավաստագրի գործողության ժամկետը 3 տարի է: Նշված ժամկետը լրանալուց հետո նոր հավաստագիրը սույն կարգին համապատասխան տրվում է ընդհանուր հիմունքներով:

9. Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները լիազորված անձի կողմից խախտվելու դեպքում:

Հավաստագրի գործողության կասեցման դեպքում սահմանվում է մինչև 6-ամսյա ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

Սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում հավաստագիրը ճանաչվում է անվավեր:

10. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները լիազորված անձի կողմից խախտվելու կամ մասնագիտական որակավորման չափանիշներին նրա անհամապատասխանության դեպքերում:

Հավաստագրի գործողությունը կասեցնելու կամ այն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնում է հանձնաժողովը, որը հաստատում է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահը:

Հավաստագիրը սահմանված կարգով անվավեր ճանաչվելու դեպքում նոր հավաստագիր տրվում է սույն կարգին համապատասխան ընդհանուր հիմունքներով:

 (10-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն) 

11. Կոմիտեի և հանձնաժողովի հավաստագիր տալու հետ կապված գործողությունները կարող են գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն)

(Հավելվածը փոփ. 16.12.19 N 1055-Ն, 23.09.20 N 485-Ն) 

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան