ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
16 դեկտեմբերի 2019թ. |
N 1055-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 27-ի «Օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողության մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 28-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության» բառերով.
3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող լիազորված պետական մարմնի մասին» N 735 որոշման 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու կարգը հաստատելու մասին» N 736 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերով.
2) հավելվածի 4-րդ կետի, 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում և 11-րդ կետում «վարչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) հավելվածի 7-րդ և 10-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարը» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |