ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 28-րդ հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների կրկնօրինակների առնվազն 5 տոկոսը ենթակա է հսկողական անալիզների:
2. Հսկողական անալիզներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության միջոցով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին՝ եռամսյա ժամկետում հաստատել օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողության, իրականացման և մատուցվող ծառայության գնի հաշվարկման կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |