ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
(նախաբանը փոփ. 16.12.19 N 1055-Ն)
1. Օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների կրկնօրինակների առնվազն 5 տոկոսը ենթակա է հսկողական անալիզների:
2. Հսկողական անալիզներն իրականացվում են Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության միջոցով:
(2-րդ կետը փոփ. 16.12.19 N 1055-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 16.12.19 N 1055-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |