Համարը 
N 736
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 736

 ք.Ստեփանակերտ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 736 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական եզրակացության մշակման համար մասնագիտական իրավասության հավաստագիր (այսուհետև` հավաստագիր) տալու կարգը:

2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական եզրակացությունը կարող են մշակել միայն հավաստագիր ունեցող կազմակերպությունները, խմբերը, գիտնականները, բարձր որակավորում ունեցող առանձին մասնագետներ (լիազորված անձինք):

3. Հավաստագիրը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր (այսուհետ` վարչություն) այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի որոշման հիման վրա:

4. Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է վարչությունը:

5. Հավաստագիր ստանալու համար`

ա) գիտնականները, մասնագետները, խմբերը (խմբի յուրաքանչյուր անդամ) վարչություն են ներկայացնում դիմում, որին կցվում են` բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.

աշխատանքային գրքույկից քաղվածք` հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ. հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան).

բ) կազմակերպությունները տվյալ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ վարչություն են ներկայացնում հայտ, որին կցվում են` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը.

հավաստագիր ստանալու համար առաջարկվող աշխատողների ցուցակը, յուրաքանչյուր աշխատողի բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.

յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային գրքույկից քաղվածք հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ.

աշխատողների հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան):

6. Հանձնաժողովը հավաստագիր տալու կամ այն մերժելու մասին որոշում կայացնում է համապատասխան փաստաթղթերը ներկայացվելուց հետո եռամսյա ժամկետում դիմողների մասնագիտական գիտելիքների համապատասխանության հիման վրա:

7. Հանձնաժողովի որոշումները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը:

8. Հավաստագրի գործողության ժամկետը 3 տարի է: Նշված ժամկետը լրանալուց հետո նոր հավաստագիրը սույն կարգին համապատասխան տրվում է ընդհանուր հիմունքներով:

9. Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները լիազորված անձի կողմից խախտվելու դեպքում:

Հավաստագրի գործողության կասեցման դեպքում սահմանվում է մինչև 6-ամսյա ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

Սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում հավաստագիրը ճանաչվում է անվավեր:

10. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները լիազորված անձի կողմից խախտվելու կամ մասնագիտական որակավորման չափանիշներին նրա անհամապատասխանության դեպքերում:

Հավաստագրի գործողությունը կասեցնելու կամ այն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնում է հանձնաժողովը, որը հաստատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը:

Հավաստագիրը սահմանված կարգով անվավեր ճանաչվելու դեպքում նոր հավաստագիր տրվում է սույն կարգին համապատասխան ընդհանուր հիմունքներով:

11. Վարչության և հանձնաժողովի հավաստագիր տալու հետ կապված գործողությունները կարող են գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան