ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» նոյեմբերի 2012թ. |
N 823-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 904 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ, Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ, «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
(նախաբանը փոփ. 11.05.2018 N 347-Ն, 23.09.20 N 485-Ն)
1. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին վերապահել հետևյալ բնագավառներում լիազոր պետական մարմնի իրավասությունները.
1) անտառների պահպանություն, պաշտպանություն, վերարտադրություն և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն.
2) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն.
3) (ենթակետն ուժը կորցրել է 27.07.20 N 256-Ն)
4) բնապահպանական վերահսկողություն.
5) թափոնների կառավարում.
6) որսի կենդանիների և որսահանդակների պահպանություն, պաշտպանություն, կայուն օգտագործում և վերահսկողություն, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում վերահսկողություն.
7) մթնոլորտային օդի պահպանություն.
8) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, առանձնացում, կառավարում, պահպանություն և օգտագործում:
(1-ին կետը փոփ.11.05.2018 N 347-Ն, 27.07.20 N 256-Ն, 23.09.20 N 485-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասությունները սահմանազատելու և Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 333 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 904 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |