ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
19 հուլիսի 2018թ. |
N 579-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Արցախի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 26-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N462 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, 1-ին, 5-րդ և 7-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
2) որոշման 2-րդ կետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաստատել «Արցախի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ներկայացուցչությունների ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:».
4) որոշման 8-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ/ Արցախի Հանրապետության արխիվային հավաքածուի մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ/ արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Արցախի Հանրապետության արխիվային հավաքածուին վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.».
5) որոշման 9-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը» բառերով.
6) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի.
ա. վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով,
բ. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական արխիվ» բառերով,
գ. 1-ին, 9-րդ և 10-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդ (հավաքածու)» բառերի հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության արխիվային հավաքածու» բառերի հոլովաձևերով,
դ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական կազմակերպությունը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:»,
ե. 4-րդ, 12-րդ, 36-րդ և 39-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
զ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Պետական կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Արցախի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ՝ «ԱՀ պետական արխիվ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ՝ Государственная не коммерческая организация «Государственный архив Республики Арцах»,
ռուսերեն կրճատ՝ ГНКО «Государственный архив Республики Арцах»,
անգլերեն լրիվ՝ Non-commercial state organization «State archive of the Republic of Artsakh»,
անգլերեն կրճատ՝ NCSO «State archive of the Republic of Artsakh»:
8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 13:»,
է. 13-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Արցախի Հանրապետության արխիվային հավաքածուի մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Արցախի Հանրապետության արխիվային հավաքածուին վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
«13.1. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում գոյացած ֆինանսական միջոցներից որպես հավելավճար պետական կազմակերպության աշխատողներին ուղղվող լրացուցիչ աշխատավարձի վճարման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»,
թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)՝ լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից:»,
ժ. 18-րդ կետի «զ» ենթակետում, 21-րդ կետում, 23-րդ կետի «բ» և «ժա» ենթակետերում ու 25-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրություն» բառերի հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրություն» բառերի հոլովաձևերով,
ժա. 18-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա.1» ենթակետ.
«ժա.1) սահմանում է պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում գոյացած ֆինանսական միջոցներից որպես հավելավճար պետական կազմակերպության աշխատողներին ուղղվող լրացուցիչ աշխատավարձի վճարման կարգը»,
ժբ. 20-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրության» բառերով.
7) որոշման թիվ 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՑԱՆԿ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |