ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
11 սեպտեմբերի 2018թ. |
N 749-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 343 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 343 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման «գ» ենթակետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.
«դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության տրամադրման դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության տրամադրման դիմումի ձևերը՝ համաձայն որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածի:».
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».
3) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետտեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 343 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի ցանկի, էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ առանձին դեպքերում` փոստի, թղթային ձևով, նշվում են լիազոր մարմին ներկայացված տեխնիկական փաստաթղթերի անվանումները, ինչպես նաև տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին, տեխնիկական պայմաններին և տեխնիկական կանոնակարգերին: Լիազոր մարմնի կողմից ընդունելի են համարվում անվտանգության որևէ նորմի խախտմանը չհանգեցնող նախագծից այն տարբերությունները, որոնք փաստացի առկա են և գրավոր հիմնավորված: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 343 որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածով նախատեսված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը:».
4) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետից հանել «էլեկտրական պաշտպանիչ միջոցների,» բառերը.
5) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տալիս է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:».
6) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝
ա) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին,
բ) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:
2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝
ա) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը,
բ) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից,
գ) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը,
դ) էլեկտրամատակարարման միագիծ սխեման,
ե) համապատասխան դեպքերում՝ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:».
7) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 5-րդ գլխի վերնագրում «ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ» բառերը.
8) որոշումը լրացնել նոր՝ թիվ 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 11-ի N 749-Ն որոշման |
| |
«Հավելված 4
ԼՂՀ կառավարության
23 օգոստոսի 2005թ. թիվ 343 որոշման |
|
Ձև N 1
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարության
աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
_______________________________________________-ին |
| |
(անունը, ազգանունը) |
|
Դիմող |
|
Ֆիզիկական անձ _______________________________________________________________ |
|
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
_____________________________________________________________________________ |
|
Իրավաբանական անձ ___________________________________________________________ |
|
____________________________________________________________________________ |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
____________________________________________________________________________ |
|
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
Խնդրում եմ տրամադրել |
_________________________________ |
էլեկտրատեղակայանքի |
|
|
(նոր կառուցված/վերակառուցված) |
|
գործարկման եզրակացություն:
Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը_____________________________________
Անվանական լարումը __________________________________________________ (կՎ)
Լարման տեսակը _________________________________________________________
Կից՝ ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (____________ էջ):
|
Դիմող |
___________________ |
|
________________________________________________ |
|
(ստորագրությունը) |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը) |
| |
|
____ ________________ 20 թ. |
|
Ձև N 2
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարության
աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
_______________________________________________-ին |
| |
(անունը, ազգանունը) |
|
Դիմող |
|
Ֆիզիկական անձ ________________________________________________________________ |
|
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
_____________________________________________________________________________ |
|
Իրավաբանական անձ ____________________________________________________________ |
|
_____________________________________________________________________________ |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
_____________________________________________________________________________ |
|
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ ____20 թ. N_____ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
|
Խնդրում եմ տրամադրել |
_____________________________ |
էլեկտրատեղակայանքի |
|
|
նոր կառուցված (վերակառուցված) |
|
գործարկման եզրակացություն:
|
Դիմող |
___________________ |
|
_____________________________________________ |
|
(ստորագրությունը) |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը) |
| |
|
____ ________________ 20 թ. |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |