Համարը 
N 343
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.09.10/2(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2005թ.

N 343

 ք.Ստեփանակերտ

 

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել`

ա) 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

23 օգոստոսի 2005թ.

թիվ 343 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգը մշակված է «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:

3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության կողմից (այսուհետ` լիազոր մարմին):

4. Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համարապատասխան:

5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող ու վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն թիվ 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:

6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ներկայացվում է էլեկտրամատակարարման միագիծ սխեման: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն թիվ 3 հավելվածի` թույլատրելով էլեկտրատեղակայանքի գործարկումը:

7. Լիազոր մարմնի կողմից էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիրի (այսուհետ` էլեկտրատնտեսություն) պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

8. Անհրաժեշտության դեպքում, երբ Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, լիազոր մարմնի պահանջով կարող է կատարվել Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում` շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը:

Լիազոր մարմինն իրավունք չունի նշված փորձարկումների շրջանակներում ինքնուրույն կատարելու որևէ աշխատանք:

9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրական պաշտպանիչ միջոցների, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմինը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո, լիազոր մարմինը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով 5 օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն:

11. 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:

 

 

   ԼՂՀ կառավարության աշխատակազմի

   ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

23 օգոստոսի 2005թ.

 թիվ 343 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումը լիազոր մարմնին` էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.

3. Էլեկտրասնման տեխնիկական պայմանները.

4. Տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

5. Հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտը.

6. Էլեկտրական պաշտպանիչ միջոցների (մեկուսիչ ձող, լարման ցուցիչ, մեկուսիչ աքցան, դիէլեկտրիկական ձեռնոցներ և կոշիկներ, շարժական հողակցիչներ) ցանկը.

7. Էլեկտրական սարքերի գործարանային անձնագրերը և օգտագործման հրահանգները:

 

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը.

9. Կառուցողի կողմից տրված`

ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը.

բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը.

10. Մասնագիտացված լաբորատորիայի կողմից կազմված`

ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը.

բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ):

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը.

12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից.

13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից`

ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով).

բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով, բարձր լարմամբ):

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

14. Մասնագիտացված լաբորատորիայի կողմից կազմված`

ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը.

բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները.

գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով).

դ) ֆազերի հերթականության և դրանց գունավորման ստուգման արձանագրությունը.

ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը.

զ) հողանցման սարքվածքների փաստաթղթերը`

հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները.

հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը.

15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

16. Մասնագիտացված լաբորատորիայի կողմից կազմված`

ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը.

բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը.

գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը:

 

VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից.

18. Մասնագիտացված լաբորատորիայի կողմից կազմված`

ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը.

բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության).

գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները:

 

VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

19. Մասնագիտացված լաբորատորիայի կողմից կազմված`

ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ).

բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:

Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:

 

 

   ԼՂՀ կառավարության աշխատակազմի

   ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

23 օգոստոսի 2005թ.

 թիվ 343 որոշման

  

Ձև

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

քաղ. Ստեփանակերտ, Փետրվարի 20

«_____» ___________________ 200 թ.

 

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ № _____________

 

Էլեկտրատեղակայանքի

սեփականատեր ______________________________________________________________________

                                          (կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), ֆիզիկական անձի լրիվ անվանումը)

____________________________________________________________________________________

                                                                        (անունը, հայրանունը, ազգանունը)

Տեղադրման վայրը ____________________________________________________________________

 

Լրիվ անվանումը _____________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

 

Անվանական լարումը ______________________________________________________________(կՎ)

 

Լարման տեսակը _____________________________________________________________________

                                                                (հաստատուն/ փոփոխական/ իմպուլսային/ այլ)

Լարման ֆազերի քանակը ______________________________________________________________

 

Հզորությունը _______________________________________________________________ (կՎԱ, կՎտ)

 

Էլեկտրասնման աղբյուրը _______________________________________________________________

 

____________________________________________________________________________________

 

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________________

 

Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը __________________________________________

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

____________________________________________________________________________________

            (կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________________________________

                                                      (էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը)

 

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

                                        Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել:

Կ.Տ.

 

Նախարար

____________________

____________________________

(ստորագրությունը)

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

   ԼՂՀ կառավարության աշխատակազմի

         ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ