Համարը 
N 348-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.30/10(430)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.04.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021թ.

N 348-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «6ԿՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 343 որոշմամբ հաստատված թիվ 1, թիվ 3 և թիվ 4 հավելվածներում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 449 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետում «և սպորտի» բառերից առաջ լրացնել «, մշակույթի» բառը, «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով, իսկ «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի կարգի 2-րդ, 38-րդ կետերում, Ձև N 1-ում, Ձև N 2-ում, Ձև N 6-ում և թիվ 2 հավելվածում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով:

3. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 18-ի «Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական և (կամ) միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 926-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 770-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Ձև N 1-ում, Ձև N 2-ում և NN 2,3 հավելվածներում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ