Համարը 
N 770-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.09.23/19(383)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 926-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2019թ.

N 770-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋՊԵՏԱԿԱՆ

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի

N 926-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել՝

1) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական և (կամ) միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Գաղտնի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի N 260 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 6-ի N 322 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 926-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 770-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական և (կամ) միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման (այսուհետ՝ լիցենզավորում) պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության տարածքում (տարածքից) կազմակերպվող մարդատար տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական և (կամ) միջպետական ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց (այսուհետ միասին՝ կազմակերպություն) վրա:

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

1) մարդատար տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական ուղևորափոխադրումների կազմակերպում.

2) մարդատար տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպում:

4. Լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված կազմակերպությունները, որոնք ունեն իրենց գործունեությանը համապատասխանող տեսակի լիցենզիա և Արցախի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություններում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներ:

5. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակով, մեկ ավտոմոբիլով կամ մեկից ավելի ավտոմոբիլներով՝ ուղևորափոխադրումների կազմակերպման միջոցով, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը՝ միայն մեկ գործունեության տեսակով և մեկ ավտոմոբիլով:

6. Լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ

ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական և (կամ) միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա (լիցենզիայի ներդիր) ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտ (Ձև N 1)՝ կից փաստաթղթերով:

8. Կազմակերպության կողմից ներկայացվում են հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները, որոնք լիցենզավորող հանձնաժողովի կողմից ստուգվում, պատճենահանվում և վերադարձվում են հայտատուին:

9. Հայտով ներկայացված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար լիցենզիայի հետ միասին հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր)՝ համաձայն Ձև N 2-ի:

10. Ներդիրի հատկացման պարտադիր պայմաններն են՝

1) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի կահավորվածության ապահովումը.

2) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների պահպանումը.

3) ներհանրապետական ուղևորափոխադրումների դեպքում՝ ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի (տաքսամետրի) ստուգաչափման իրականացումը:

11. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:

12. Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստվում է լիցենզիա և (կամ) ներդիր և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացվում լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների հավաստիությունը:

13. Ներդիրն ուժի մեջ է, եթե ներդիրի կամ համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել կամ կասեցվել:

14. Արգելվում է ներդիրի փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլին:

15. Կազմակերպության կողմից որևէ ավտոմոբիլով այլևս ուղևորափոխադրումներ չիրականացնելու դեպքում կազմակերպությունը տվյալ ավտոմոբիլին հատկացված ներդիրը հանձնում է լիազոր մարմին:

16. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և նոր ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

3. ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլները պետք է ունենան «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված կահավորանք և համապատասխանեն օրենքի պահանջներին:

18. Սակաչափիչը (ներհանրապետական փոխադրումներում) պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար, կնքվի և ամրացվի տվյալ ավտոմոբիլին:

19. Միջպետական փոխադրումներում ավտովարորդների քանակը պետք է համապատասխանի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմատիվային տևողությանը:

20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված պահանջները լիցենզավորող հանձնաժողովի կողմից ստուգվում և լրացվում են համապատասխանության թերթիկում (Ձև N 3):

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ,

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

21. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:

22. Լիցենզիան տրվում, վերաձևակերպվում, դրա գործողությունը կասեցվում, դադարեցվում և կրկնօրինակը տրամադրվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

23. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի և ներդիրի բնօրինակները:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

24. Լիցենզիայի (լիցենզիայի ներդիրի) ստացման մասին հայտերը մերժվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.

2) ներկայացված ավտոմոբիլը (ավտոմոբիլները) չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.

3) «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան տուրքը չի վճարվել:

 

6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիա ունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին թույլատրվում է շարունակել գործունեությունը՝ մինչև համապատասխան տեսակի լիցենզիա ստանալը՝ մինչև հաջորդ հերթական պետական տուրքի վճարման օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

Հ Ա Յ Տ____

 

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ)

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու__________________________________________________________________________

                    (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անուն, ազգանուն)

Գտնվելու վայրը

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը, էլեկտրոնային փոստի

                                                                                                հասցեն, հեռախոսահամարը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

___________________________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________________________________

                                                                            (լիցենզիա և (կամ) ներդիր՝ անհրաժեշտը նշել:

___________________________________________________________________________________

                                              Ներդիր ստանալու դեպքում նշվում է լիցենզիայի համարը և ներդիրների քանակը)

_________________________________________________ ուղևորափոխադրումների կազմակերպման

             (անհրաժեշտը նշել՝ ներհանրապետական կամ միջպետական)

գործունեություն իրականացնելու համար՝ __________________________________________________:

                                                                            (մեկ ավտոմոբիլով կամ մեկից ավելի ավտոմոբիլներով)

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտնում եմ, որ Արցախի Հանարպետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները ամբողջական են ու հավաստի:

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ գանձապետական համակարգի միջոցով պետական տուրքի վճարման մասին հավաստող փաստաթուղթը (ձեռք է բերում լիազոր մարմինը):

 

ՀԱՅՏԱՏՈՒ _______________________________________________________________________

                                                                                   (պաշտոնը)

__________________________________

______________________

(անուն, ազգանուն)

(ստորագրություն)

«_____»__________________20 թ.

(Ձև N 1-ը  փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

 

Ց Ա Ն Կ

Լիցենզիա (ներդիր) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

1. Ավտոմոբիլի տեխնիկական անձնագիր (հաշվառման վկայագիր).

2. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում՝ վարձակալության պայմանագիր.

3. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթերը.

4. Ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքը (ներհանրապետական փոխադրումների համար).

5. Վարորդի (վարորդների) վարորդական վկայականը, անձնագիրը և հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը (սոցիալական քարտը).*

6. Վարորդի (վարորդների) աշխատնաքային փորձը հավաստող փաստաթուղթը.*

7. Ֆիզիկական անձի անձնագիրը և հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը (սոցիալական քարտը):

 

*Միջպետական ուղևորափոխադրումներում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված վարորդների աշխատաժամանակի նորմատիվային տևողությունը գերազանցելու դեպքում ներկայացվում են մեկից ավելի վարորդների փաստաթղթեր:

 

 

 

Ձև N 2

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 (վերնագիրը փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

ՏԾ ԿԱՄ ՄՊՏԾ N00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՆԵՐԴԻՐ N 00000

 

ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ

ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ

(անհրաժեշտը նշվում է)

 

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գործունեությունն իրականացվում է՝

__________________________________

      

(մեկ ավտոմոբիլով, մեկից ավելի ավտոմոբիլներով)

Կազմակերպության անվանումը կամ անհատ

    

ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը,

    

ազգանունը, հայրանունը

__________________________________

           

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ

   

կամ ֆիզիկական անձի) գտնվելու (բնակության

   

վայրը)

__________________________________

              

Ավտոմոբիլի մակնիշը

__________________________________

           

Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը

__________________________________

           

Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)

__________________________________

          

Սակաչափիչի մակնիշը և անհատականացման

    

համարը

__________________________________

            

Ներդիրը տալու ամսաթիվը

__________________________________

          

Ներդիրի գործողության ժամկետը

__________________________________

            

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ

_________________

_____________

     

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

(Ձև N 2-ը  փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

 

Ձև N 3

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

 

«___»_____________________20____թ.

 

հհ

Ավտոմոբիլը

ներկայաց-

նողի

(ներկայաց-

նողների)

անունը,

ազգանունը

Ավտո

մոբիլի

          

Պարտադիր պայմանների առկայությունը

   

մակ-

նիշը

հաշվառ-

ման

համարա-

նիշը

թողարկ-ման տարեթիվը

ինչ իրավուն-

քով է պատ-

կանում կազ-

մակերպու-

թյանը

ուղեսրահում

ուղևորին

տեսանելի

մասում

տեղադրված

սակաչափիչ

(տաքսա-

մետր)`

ստուգաչափ-

ված ու

կնքված

ուղեսրահում

զբաղված

լինելը (չլինելը)

արտահայտող

լուսացուցիչ,

իսկ տանիքին՝

«ՏԱՔՍԻ»

գրառմամբ

կամ շախ-

մատաձև

դեղին և սև

գույնի տար-

բերանշան

թափքի

կողային

մասում

շախմա-

տաձև

տարբերա-

նշմամբ

գծանշում

թափքի կողային

մասում և

ուղեսրահում

գնացուցակ, որն

առնվազն պետք

է ներառի` ուղևո-

րափոխադրման

նվազագույն

արժեքը

(առկայության

դեպքում),

ուղևորափո-

խադրման

սակագինը,

նստելավարձի և

(կամ)

սպասելավարձի

մասին

տեղեկություն

տաքսի-

ծառայություն

մատուցող

կազմակերպու-

թյան, անհատ

ձեռնարկատիրոջ

կամ ֆիզիկական

անձի և տվյալ

տրանսպորտային

միջոցի վարորդի և

հաստատուն

փոխադրավարձի

(միջպետական

փոխադրումնե-

րում) մասին

տեղեկատ-

վություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հայրանունը

                                 
                                 

 

Լիցենզավորող հանձնաժողովի անդամներ՝

_________________

__________________

   

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

   

_________________

___________________

     

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

 

Ծանոթություն` 7-ից 10-րդ սյունակները միջպետական ուղևորափոխադրումների դեպքում չեն լրացվում:

 (Հավելված N 1-ը փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

 

    

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 770-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 (վերնագիրը փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՏԾ N 00000

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

                                                                                                                  ___________________________________________________________________________________

(նշվում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացում)

 

ՏՐՎՈՒՄ Է՝

_______________________________________________________________________________

    (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)___________________

_______________________________________________________________________________

                                                                   (գտնվելու (բնակության) վայրը)

 

Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ

 

Լիցենզիա տալու ամսաթիվը` «___»____________________20 թ.

 

ՆԱԽԱՐԱՐ _______________________     _________________________________

                                 (ստորագրություն)                                    (անուն, ազգանուն)

 

Կ.Տ

 (Հավելված N 2-ը փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

    

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 770-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 (վերնագիրը փոփ. 22.04.21 N 348-Ն)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՄՊՏԾ N 00000

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

______________________________________________________________________________________

(նշվում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացում)

 

ՏՐՎՈՒՄ Է՝

__________________________________________________________________________________

        (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ուղևորափոխադրումներն իրականացվում են Արցախի Հանրապետության և___________________

_____________________________________________________________________________ միջև:

                                                             (պետության անվանումը)

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)

__________________________________________________________________________________

                                                               (գտնվելու (բնակության) վայրը)

 

Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ

 

Լիցենզիա տալու ամսաթիվը` «___»____________________20 թ.

 

ՆԱԽԱՐԱՐ _______________________       _____________________________

                                 (ստորագրություն)                                    (անուն, ազգանուն)

 

Կ.Տ

 (Հավելված N 3-ը փոփ. 22.04.21 N 348-Ն) 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ