ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 30.01.2007 N 20)
Հաստատել`
ա) 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
23 օգոստոսի 2005թ.
թիվ 343 որոշման |
Կ Ա Ր Գ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 30.01.2007 N 20)
1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,
էլեկտրատնտեսություն՝ էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:
(1.1-ին կետը լրաց. 30.01.2007 N 20)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից (այսուհետ` լիազոր մարմին):
(3-րդ կետը լրաց. 30.01.2007 N 20, փոփ. 02.11.2015 N 707-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն)
4. Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համարապատասխան:
5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող ու վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն թիվ 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:
6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ներկայացվում է էլեկտրամատակարարման միագիծ սխեման: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն թիվ 3 հավելվածի` թույլատրելով էլեկտրատեղակայանքի գործարկումը:
7. Լիազոր մարմնի կողմից էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
(7-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
8. Անհրաժեշտության դեպքում, երբ Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, լիազոր մարմնի պահանջով կարող է կատարվել Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում` շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը:
Լիազոր մարմինն իրավունք չունի նշված փորձարկումների շրջանակներում ինքնուրույն կատարելու որևէ աշխատանք:
9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրական պաշտպանիչ միջոցների, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմինը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո, լիազոր մարմինը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով 5 օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն:
11. 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
23 օգոստոսի 2005թ.
թիվ 343 որոշման |
Ց Ա Ն Կ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումը լիազոր մարմնին` էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.
2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.
3. Էլեկտրասնման տեխնիկական պայմանները.
4. Տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.
5. Հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտը.
6. Էլեկտրական պաշտպանիչ միջոցների (մեկուսիչ ձող, լարման ցուցիչ, մեկուսիչ աքցան, դիէլեկտրիկական ձեռնոցներ և կոշիկներ, շարժական հողակցիչներ) ցանկը.
7. Էլեկտրական սարքերի գործարանային անձնագրերը և օգտագործման հրահանգները:
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը.
9. Կառուցողի կողմից տրված`
ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը.
բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը.
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն) կողմից կազմված`
ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը.
բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման (2500Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները::
(10-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը.
12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից.
13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից`
ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով).
բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով):
(13-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
14. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը.
բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները.
գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով).
դ)(ենթակետն ուժը կորցրել է 30.01.2007 N 20)
ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը.
զ) հողանցման սարքվածքների փաստաթղթերը`
հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները.
հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը.
(14-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից:
V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
16. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը.
բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը.
գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը:
(16-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից.
18. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը.
բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության).
գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները:
(18-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
19. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ).
բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:
Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:
(19-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2005թ. օգոստոսի 23-ի թիվ 343 որոշման
Ձև |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20
«_______»___________________ 20 թ.
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________________
|
Էլեկտրատեղակայանքի սեփականատեր__________________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), ֆիզիկական անձի լրիվ անվանումը) |
|
_________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Տեղադրման վայրը __________________________________________________________________
Լրիվ անվանումը ____________________________________________________________________
_________________________________________________________________________________
Անվանական լարումը ____________________________________________________________ (կՎ)
|
Լարման տեսակը ___________________________________________________________________
(հաստատուն/փոփոխական/իմպուլսային/այլ) |
Լարման ֆազերի քանակը_____________________________________________________________
Հզորությունը _____________________________________________________________ (կՎԱ, կՎտ)
Էլեկտրասնման աղբյուրը _____________________________________________________________
_________________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________________
Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը ___________________________________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
_________________________________________________________________________________
(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)) |
|
_________________________________________________________________________________
(Էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը) |
|
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել: |
|
Կ.Տ.
|
|
|
|
Տեսչության պետ |
_____________________
(ստորագրությունը) |
_________________________________
(անունը, ազգանունը) |
(թիվ 3 հավելվածը լրաց., փոփ. 30.01.2007 N 20, խմբ. 02.11.2015 N 707-Ն, խմբ. 16.11.2017 N 163-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |