ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 նոյեմբերի 2017թ. |
N 163-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 506 որոշմամբ հաստատված՝
1) թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով,
բ. 17-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմինը» բառերով.
2) թիվ 2 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 449 որոշման՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի ու Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո հաստատել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2009 թվականի հունվար ամսից:».
2) թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով,
բ. Ձև N 1-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով,
գ. 38-րդ կետում, Ձև N 2-ում և Ձև N 6-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
դ. 40-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառը փոխարինել «Նախարարը» բառով,
ե. 55-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմինը» բառերով.
3) թիվ 2 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «6ԿՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 343 որոշմամբ հաստատված՝
1) թիվ 1 հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերով.
2) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 102-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով.
2) 4-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերով.
3) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի կազմում, բացի նախարարության ներկայացուցիչներից, ընդգրկվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության ոստիկանության և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մեկական անդամներ։»:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով,
բ. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերով.
2) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով,
բ. 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե հայտի վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հանձնաժողովի անդամ հանդիսացող ներկայացուցիչների կողմից ներկայացվել է հատուկ կարծիք՝ հայտի մերժման վերաբերյալ առաջարկությամբ.»:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 30-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում.
ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով,
բ. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն՝» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, ինչպես նաև Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Արցախի Հանրապետության ոստիկանություն՝» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի նոյեմբերի 16-ի N 163-Ն որոշման |
|
|
«Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2005թ. օգոստոսի 23-ի թիվ 343 որոշման
Ձև |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20
«_______»___________________ 20 թ.
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________________
|
Էլեկտրատեղակայանքի սեփականատեր__________________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), ֆիզիկական անձի լրիվ անվանումը) |
|
_________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Տեղադրման վայրը __________________________________________________________________
Լրիվ անվանումը ____________________________________________________________________
_________________________________________________________________________________
Անվանական լարումը ____________________________________________________________ (կՎ)
|
Լարման տեսակը ___________________________________________________________________
(հաստատուն/փոփոխական/իմպուլսային/այլ) |
Լարման ֆազերի քանակը_____________________________________________________________
Հզորությունը _____________________________________________________________ (կՎԱ, կՎտ)
Էլեկտրասնման աղբյուրը _____________________________________________________________
_________________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________________
Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը ___________________________________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
_________________________________________________________________________________
(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)) |
|
_________________________________________________________________________________
(Էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը) |
|
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել: |
|
Կ.Տ.
|
|
|
|
Տեսչության պետ |
_____________________
(ստորագրությունը) |
_________________________________»:
(անունը, ազգանունը) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
|
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի նոյեմբերի 16-ի N 163-Ն որոշման |
|
|
«Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արցախի Հանրապետության ոստիկանություն»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |