Համարը 
N 198-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.04.03/06(273)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015թ.

N 198-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշման 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 02.11.2015 N 709-Ն) 

3. (կետն ուժը կորցրել է 02.11.2015 N 709-Ն) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

                                                               Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման 

Ց Ա Ն Կ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ

ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն

 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Արցախի Հանրապետության ոստիկանություն

(Հավելված N 1-ը խմբ. 02.11.2015 N 709-Ն, խմբ. 16.11.2017 N 163-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

                                                               Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերը հատկացվում են կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից (այսուհետ՝ Հայտատու)՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` Նախարարություն) ներկայացված հայտի հիման վրա, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն)

2. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝

1) Հայտատուի անվանումը, գտնվելու վայրը.

2) հատկացման ենթակա ռադիոհաճախականությունների շերտերը։

3. Հայտը Նախարարությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ստուգվում է դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և, եթե առկա չեն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա նույն ժամկետում հայտն ուղարկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, ինչպես նաև Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Արցախի Հանրապետության ոստիկանություն՝ կարծիքի, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում: Եթե հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում, ապա Նախարարության համապատասխան ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 895-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քննարկելու համար:

(3-րդ կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ռադիոհաճախականությունների տրամադրման մասին հայտը և իրենց կարծիքը գրավոր ներկայացնում են Նախարարություն: Բացասական կարծիքի դեպքում այն պետք է լինի հիմնավորված:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում Նախարարություն կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ հայտի վերաբերյալ առարկություններ չկան:

6. Եթե հայտում ներառված տվյալները թերի են և չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին, ապա Հայտատուն հայտը Նախարարությունում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտում առկա կոնկրետ թերությունների մասին։

7. Հայտում առկա թերությունների մասին գրավոր տեղեկացվելուց հետո Հայտատուն հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է նշված թերությունները և հայտը կրկին ներկայացնում է Նախարարություն։

8. Հայտը մերժվում է, եթե՝

1) սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման որևէ մարմնի կողմից ներկայացվել է հայտի մերժման վերաբերյալ հիմնավորված առաջարկություն.

2) հայտը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել։

9. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգով սահմանված ժամկետներում հայտի համապատասխանությունն ստուգելուց և սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների կողմից կարծիքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Նախարարին:

10. Ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կամ մերժման մասին նախարարի հրամանն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտը Նախարարությունում մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով Նախարարի հրամանն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն, սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գրավոր տեղեկացվում են դրա մասին:

(Հավելված N 2-ը փոփ. 02.11.2015 N 709-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ