Համարը 
N 198-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.04.03/06(273)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015թ.

N 198-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշման 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 02.11.2015 N 709-Ն) 

3. (կետն ուժը կորցրել է 02.11.2015 N 709-Ն) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

                                                               Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման 

 

Ց Ա Ն Կ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն

(Հավելված N 1-ը խմբ. 02.11.2015 N 709-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

                                                               Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերը հատկացվում են կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից (այսուհետ՝ Հայտատու)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` Նախարարություն) ներկայացված հայտի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն)

2. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝

1) Հայտատուի անվանումը, գտնվելու վայրը.

2) հատկացման ենթակա ռադիոհաճախականությունների շերտերը։

3. Հայտը Նախարարությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ստուգվում է դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և, եթե առկա չեն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա նույն ժամկետում հայտն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն՝ կարծիքի, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում: Եթե հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում, ապա Նախարարության համապատասխան ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 895-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քննարկելու համար:

(3-րդ կետը փոփ. 02.11.2015 N 709-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ռադիոհաճախականությունների տրամադրման մասին հայտը և իրենց կարծիքը գրավոր ներկայացնում են Նախարարություն: Բացասական կարծիքի դեպքում այն պետք է լինի հիմնավորված:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում Նախարարություն կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ հայտի վերաբերյալ առարկություններ չկան:

6. Եթե հայտում ներառված տվյալները թերի են և չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին, ապա Հայտատուն հայտը Նախարարությունում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտում առկա կոնկրետ թերությունների մասին։

7. Հայտում առկա թերությունների մասին գրավոր տեղեկացվելուց հետո Հայտատուն հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է նշված թերությունները և հայտը կրկին ներկայացնում է Նախարարություն։

8. Հայտը մերժվում է, եթե՝

1) սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման որևէ մարմնի կողմից ներկայացվել է հայտի մերժման վերաբերյալ հիմնավորված առաջարկություն.

2) հայտը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել։

9. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգով սահմանված ժամկետներում հայտի համապատասխանությունն ստուգելուց և սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների կողմից կարծիքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Նախարարին:

10. Ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կամ մերժման մասին նախարարի հրամանն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտը Նախարարությունում մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով Նախարարի հրամանն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն, սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գրավոր տեղեկացվում են դրա մասին:

(Հավելված N 2-ը փոփ. 02.11.2015 N 709-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ