Համարը 
N 349-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.30/10(430)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.04.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021թ.

N 349-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 506 որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 102-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 1-ին և 4-րդ կետերում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով.

2) 14-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.

3) 22-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) hավելվածի 1-ին կետում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով.

2) հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 30-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

ա. 1-ին կետում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով,

բ. 11-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ