ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 նոյեմբերի 2015թ. |
N 709-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 102-Ն, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 895-Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 198-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 102-Ն որոշմամբ հաստատված հավելվածում՝
1) «արտադրական ենթակառուցվածքների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
2) 16-րդ կետում և 27-րդ կետի 5-րդ ենթակետում հանել «(եթե հանձնաժողովի նախագահ է հանդիսանում նախարարի տեղակալը)» բառերը.
3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի հետ կապված աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:».
4) 21-րդ կետում հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության,» և «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության» բառերը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետում «արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 30-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝
ա. «արտադրական ենթակառուցվածքների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,
բ. 3-րդ կետում հանել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի նոյեմբերի 2-ի N 709-Ն որոշման |
| |
«Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մարտի 30-ի N 198-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |