Համարը 
N 707-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.11.09/20(287)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.11.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2015թ.

N 707-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի N 128 որոշմանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 288 որոշմամբ հաստատված՝

1) թիվ 1 հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը», իսկ 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետի (այսուհետ՝ վարչության պետ)» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերով.

2) թիվ 2 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 506 որոշմամբ հաստատված՝

1) թիվ 1 հավելվածի 2-րդ և 17-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի» բառերով.

2) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 449 որոշման՝

1) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերով, իսկ «պետին» բառը հանել.

2) թիվ 1 հավելվածի՝

ա. 2-րդ, 55-րդ կետերում և Ձև N 1-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով,

բ. 38-րդ և 40-րդ կետերում, Ձև N 2-ում և Ձև N6-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի» բառերով, իսկ «պետ» բառը՝ բոլոր հոլովաձևերով փոխարինել «նախարար» բառի համապատասխան հոլովաձևերով.

3) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «6ԿՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 343 որոշմամբ հաստատված՝

1) թիվ 1 հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչության» բառերով.

2) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 337-Ն որոշման հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ» և «վարչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» և «լիցենզավորող մարմնի» բառերով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 338-Ն որոշման հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 707-Ն որոշման

 

 

 

«Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2005թ. դեկտեմբերի 1-ի թիվ 506 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N

 

Տրվում է _______________________________________________________________

                     (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ

                                                       համարը, ազգանունը, անունը և բնակության վայրը) 

 

Գործունեության տեսակը             փոստային կապի ծառայությունների, բացառությամբ

                                                       դրամական միջոցների փոստային փոխադրությունների,

                                                                                         մատուցում

Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________
 
Լիցենզիան տալու թվագրությունը   « ______» __________________________20  թ.
 

ՆԱԽԱՐԱՐ           _______________________        ____________________________

                                        (ստորագրությունը)                             (անունը, ազգանունը)

 
Կ.Տ.                                   _______________________ 20  թ.»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

   

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 707-Ն որոշման

 

 

«Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2008թ. հունիսի 20-ի թիվ 449 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N

 

Տրվում է _____________________________________________________________

                            (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համարը,

                                                                   անունը, ազգանունը և բնակության վայրը) 

 

Գործունեության տեսակը       Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպոր-

տային միջոցների տեխնիկական զննության անցկացում

 
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
 
Լիցենզիայի գործողության վարչական տարածքը ____________________________
 
Շահագործվող հոսքագծերի թիվը ____________________________________________
 
Լիցենզիայի գործողության ժամկետը _________________________________________
 
Լիցենզիան տալու ամսաթիվը_______________________________________________
 

ՆԱԽԱՐԱՐ            __________________                    ________________________

                                    (ստորագրությունը)                                 (անունը, ազգանունը)

 
Կ.Տ.                                                               _______________________ 20  թ.»:

  

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 2-ի N 707-Ն որոշման

 

 

 

«Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2005թ. օգոստոսի 23-ի թիվ 343 որոշման

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________
ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20
«_______» _____________________ 20  թ.
 

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N_______

 

Էլեկտրատեղակայանքի սեփականատեր___________________________________________

                                            (կազմակերպության անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի լրիվ անվանումը)
 
__________________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

Տեղադրման վայրը ___________________________________________________________

Լրիվ անվանումը_____________________________________________________________

__________________________________________________________________________ 

Անվանական լարումը ______________________________________________________(կՎ)

Լարման տեսակը_____________________________________________________________

                                                         (հաստատուն/փոփոխական/իմպուլսային/այլ)

Լարման ֆազերի քանակը ______________________________________________________

Հզորությունը______________________________________________________ (կՎԱ, կՎտ)

Էլեկտրասնման աղբյուրը ______________________________________________________

__________________________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _________________________________________

Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը____________________________________

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________________ 
 կազմակերպության/անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը))
 
__________________________________________________________________________
                                                (էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը)

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում էլեկտրատեղակայանքը գործարկել:

 

Կ.Տ.

 
Տեսչության պետ  ___________________                      _________________________ »:
                                   (ստորագրությունը)                                       (անունը, ազգանունը)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ