ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» մայիսի 2014թ. |
N 338-Ն |
ք. Ստեփանակերտ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի մայիսի 27-ի N 338-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:
4. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Պատմության և մշակույթի անշաժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացումը.
2) հայտատուի կողմից ներկայացված` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ոլորտի առնվազն մեկ մասնագետի երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձև N1-ի, նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը, բնակության և գտնվելու վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսը,
բ. կազմակերպության կանոնադրության պատճենը,
գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի մասին` համաձայն ձև N3-ի, այդ թվում` նրանց մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, աշխատանքային գրքույկ և այլն),
զ. նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն ձև N4-ի,
է. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,
ը. հայտատուի պարտավորագիրը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման ընթացքում մասնագիտական փորձ ունեցող անձ ներգրավելու մասին` համաձայն ձև N 5-ի.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձև N2-ի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը,
բ. անձնագրի պատճենը,
գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
ե. անձի մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները,
զ. նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն ձև N4-ի,
է. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,
ը. հայտատուի պարտավորագիրը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման ընթացքում մասնագիտական փորձ ունեցող անձ ներգրավելու մասին` համաձայն ձև N 5-ի:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքում:
10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների
ամրակայման, նորոգման և վերականգնման
աշխատանքների իրականացման լիցենզավորման
կարգի գրանցման համարը ________ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| ___________________________________________________________________________________ |
| (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը) |
| __________________________________________________________________________ |
| (հարկ վճարողի հաշվառման համարը) |
| __________________________________________________________________________ |
| (բնակության և գտնվելու վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսը) |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզիա.
Հայտին կցվում են`
1) կազմակերպության կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի մասին` համաձայն N3 ձևի, այդ թվում` նրանց մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, աշխատանքային գրքույկ և այլն).
5) նախկինում կատարված աշխատանքների ցանկը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) հայտատուի պարտավորագիրը:
| _____________________ |
___________________ |
_____________________ |
| (դիմողի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ ___________ 20 թ.
Կ.Տ. Հայտն ընդունված է «___»_____________ 20 թ.
|
Ընդունող |
___________________ |
_____________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների
ամրակայման, նորոգման և վերականգնման
աշխատանքների իրականացման լիցենզավորման
կարգի գրանցման համարը ________ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| _________________________________________________________________________ |
| (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) |
|
___________________________________________________________(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզիա.
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) անձի մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.
5) նախկինում կատարված աշխատանքների ցանկը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) հայտատուի պարտավորագիրը:
|
________________
(ստորագրությունը) |
____________________
(անունը, ազգանունը) |
«___»_____________ 20 թ.
Կ.Տ. Հայտն ընդունված է «___»_____________ 20 թ.
|
Ընդունող |
___________________ |
_____________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Պատմության և մշակույթի անշարժ
հուշարձանների ամրակայման,
նորոգման և վերականգնման աշխատանքների
իրականացման լիցենզավորման կարգի |
|
ՏՎՅԱԼՆԵՐ |
|
_________________________________________________________________________ |
| (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) |
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
|
NN
ը/կ |
Աշխատողի պաշտոնը, անունը,
ազգանունը, հայրանունը |
Կրթությունը |
Մասնագի-
տությունը |
Լրացուցիչ
տվյալներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
Կ.Տ __________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
«___»_____________ 20 թ.
| |
Պատմության և մշակույթի անշարժ
հուշարձանների ամրակայման,
նորոգման և վերականգնման աշխատանքների
իրականացման լիցենզավորման կարգի |
| ____________________________________________________________________ |
|
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
| ____________________________________________________________________ |
|
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) ) |
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
NN ը/կ |
Աշխատանքի
(ծառայության)
անվանումը |
Կատարման
ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի,
ակտի համարները,
համապատասխան կնիքը) |
|
1 |
2 |
3 |
4 |
| |
|
|
|
|
Կ.Տ. ______________________________________________________________ |
| (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը) |
«___»_____________ 20 թ.
| |
Պատմության և մշակույթի անշարժ
հուշարձանների ամրակայման,
նորոգման և վերականգնման աշխատանքների
իրականացման լիցենզավորման կարգի |
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ
ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են համապատասխան մասնագիտական փորձ ունեցող անձի ղեկավարությամբ:
Սույն պարտավորագրին ծանոթացել եմ և ստանձնում եմ այն կատարելու պարտավորությունը:
| ___________________________________________________________________ |
| (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը) |
«___» ________________ 20 թ.
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի մայիսի 27-ի N 338-Ն որոշման |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ,
ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
| __________________ |
| (լիցենզիայի համարը) |
|
Տրված է ___________________________________________________________________ (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի |
|
__________________________________________________________________________ |
| անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը) |
Գործողության ժամկետը` անժամկետ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
|
|
___________________ |
______________________ |
| (ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |