ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
18 դեկտեմբերի 2017թ. |
N 297-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով, Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-107-Ն հրամանագրով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի N 128 որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 288 որոշմամբ հաստատված՝
1) թիվ 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը» բառերով,
բ. 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի» բառերով.
2) թիվ 2 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել համապատասխանաբար «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 337-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը» բառերով,
բ. N 1 և N 2 Ձևերում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.
2) N 2 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 338-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 1 հավելվածում, N 1 և N 2 Ձևերում, N 2 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն» բառերի համապատասխան հոլովաձևերով.
2) N 2 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |