Համարը 
N 128
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.06.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.12.2020


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ "ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ" ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“25” հունիսի 2002թ.

 N 128

ք.Ստեփանակերտ

 

“Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին

 

“Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով “Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով (այսուհետ` աղյուսակ) նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 101-ին բաժնի 1-ին, 15-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով և 17-րդ բաժնի 12-րդ կետով.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ կետով, 14-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 17-րդ բաժնի 8-րդ կետով.

6.1) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը` աղյուսակի 161-ին բաժնի 1-ին և 2-րդ կետերով, 16.2-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ կետով.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.

9) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին կետով:

(1-ին կետը խմբ., փոփ. 10.12.2002 N 73, խմբ. 28.06.2005 N 290, խմբ. 26.02.2008 N 88, փոփ., լրաց. 28.03.2012 N 180-Ն, խմբ. 25.01.2013 N 13-Ն, փոփ., լրաց. 04.03.2014 N 99-Ն, խմբ. 25.09.2015 N 617-Ն, փոփ., լրաց. 17.11.2017 N 175-Ն)

2. Սահմանել, որ “Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 10.12.2002 N 73, փոփ. 26.02.2008 N 88, փոփ. 25.01.2013 N 13-Ն, փոփ. 25.09.2015 N 617-Ն)

3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների NN 1, 2 և 3 ձևերը (կցվում են):

4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը.

գ) վեցամսյա ժամկետում մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան գործունեության իրականացման կարգերը:

61. «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված լիցենզավորող մարմիններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն լիցենզիաների տրման, գործողության երկարաձգման, վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության վերաբերյալ` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում),

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը:

(61-ին կետը լրաց. 04.03.2014 N 99-Ն, փոփ. 25.09.2015 N 617-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին” թիվ 294 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. Դանիելյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. հունիսի 25-ի

թիվ 128 որոշմամբ

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

(գործունեության տեսակը)

 

Լիցենզավորող մարմինը _________________________________

 

Լիցենզիայի համարը _____________________________________

 

Կազմակերպության անվանումը ___________________________

 

Կազմակերպության գտնվելու վայրը ________________________

Տրված է________________________________________________ ______ _______________ 200 թ.

 

Գործողության ժամկետը__________________________________  անժամկետ

 

ստորագրությունը                            Կ.Տ.

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. հունիսի 25-ի

թիվ 128 որոշմամբ

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

(գործունեության տեսակը)

 

Լիցենզավորող մարմինը _______________________________

 

Լիցենզիայի համարը___________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անվանումը_____________________

 

Բնակության վայրը (հասցեն)____________________________

 

Տրված է______________________________________________ ________ ______________ 200 թ.

 

Գործողության ժամկետը________________________________   անժամկետ

 

ստորագրությունը                      Կ.Տ.

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. հունիսի 25-ի

թիվ 128 որոշմամբ

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

(գործունեության տեսակը)

 

Լիցենզավորող մարմինը ________________________________

 

Լիցենզիայի համարը____________________________________

 

Ֆիզիկական անձի անվանումը___________________________

 

Բնակության վայրը (հասցեն)_____________________________

 

Տրված է_________________________________________________ _______ _____________ 200 թ.

 

Գործողության ժամկետը___________________________________  անժամկետ

 

ստորագրությունը                           Կ.Տ.