ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” հունիսի 2002թ. |
N 128 |
ք.Ստեփանակերտ
“Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին
“Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով “Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ “Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմիններն են հանդիսանում համապատասխանաբար`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 11-րդ կետերով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեռնատեխնիկական հսկողության տեսչությունը` աղյուսակի 1-ին բաժնի 12-րդ կետով.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը` 2-րդ բաժնի 1-ին, 8-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերը.
(գ) ենթակետը խմբ. 10.12.2002 N 73)
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` 3-րդ բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` 5-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 6-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.
(ե) ենթակետը փոփ. 10.12.2002 N 73)
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` 7-րդ բաժնի 2-րդ կետով.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը` 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով.
(է) ենթակետը փոփ. 10.12.2002 N 73)
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը` 11-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերով.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության կենտրոն ՊՓԲԸ-ն` 13-րդ բաժնի 1-ին կետով.
ժ) (ենթակետը հանվել է 10.12.2002 N 73)
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը` 17-րդ բաժնի 3-րդ կետով.
(ենթակետը փոփ. 10.12.2002 N 73)
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` 17-րդ բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.
(ենթակետը փոփ. 10.12.2002 N 73)
ժբ) համապատասխան լիցենզավորող մարմինները` 17-րդ բաժնի 1-ին կետով:
(ենթակետը փոփ. 10.12.2002 N 73)
(1-ին կետը խմբ., փոփ. 10.12.2002 N 73)
2. Սահմանել, որ “Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 10.12.2002 N 73)
3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների NN 1, 2 և 3 ձևերը (կցվում են):
4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.
բ) մեկամսյա ժամկետում մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը.
գ) վեցամսյա ժամկետում մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան գործունեության իրականացման կարգերը:
7. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին” թիվ 294 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. հունիսի 25-ի
թիվ 128 որոշմամբ
Ձև N 1 |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
(գործունեության տեսակը)
Լիցենզավորող մարմինը _________________________________
Լիցենզիայի համարը _____________________________________
Կազմակերպության անվանումը ___________________________
Կազմակերպության գտնվելու վայրը ________________________
Տրված է________________________________________________ ______ _______________ 200 թ.
Գործողության ժամկետը__________________________________ անժամկետ
ստորագրությունը Կ.Տ.
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. հունիսի 25-ի
թիվ 128 որոշմամբ
Ձև N 2 |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
(գործունեության տեսակը)
Լիցենզավորող մարմինը _______________________________
Լիցենզիայի համարը___________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անվանումը_____________________
Բնակության վայրը (հասցեն)____________________________
Տրված է______________________________________________ ________ ______________ 200 թ.
Գործողության ժամկետը________________________________ անժամկետ
ստորագրությունը Կ.Տ.
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. հունիսի 25-ի
թիվ 128 որոշմամբ
Ձև N 3 |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
(գործունեության տեսակը)
Լիցենզավորող մարմինը ________________________________
Լիցենզիայի համարը____________________________________
Ֆիզիկական անձի անվանումը___________________________
Բնակության վայրը (հասցեն)_____________________________
Տրված է_________________________________________________ _______ _____________ 200 թ.
Գործողության ժամկետը___________________________________ անժամկետ
ստորագրությունը Կ.Տ.