Համարը 
N 88
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.12/12(84)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.12.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2008թ.

N 88

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հունիսի 25-ի «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները լիցենզավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 3-րդ, 101  բաժնի 1-ին, 13-րդ բաժնի 1-ին, 15-րդ բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 161  բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 14-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 17-րդ բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` աղյուսակի 17-րդ բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` աղյուսակի 12-րդ բաժնի 2-րդ կետով.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ և 6-րդ կետերով.

ժբ) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին կետով:

բ) Որոշման 2-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ