Համարը 
N 73
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.12.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.12.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.12.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“10” դեկտեմբերի 2002թ.

 N 73

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի թիվ 128 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Ի կատարումն ԼՂՀ նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի “ԼՂՀ կառավարության կառուցվածքը հաստատելու մասին” ՆՀ-3 հրամանագրի և ԼՂՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 16-ի “ԼՂՀ նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի “ԼՂՀ կառավարության կառուցվածքը հաստատելու մասին” ՆՀ-3 հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին” թիվ 239 որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի “Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին” թիվ 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

“գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը` 2-րդ բաժնի 1-ին, 8-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերը.”

բ) որոշման 1-ին կետի «ե» ենթակետում “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը” բառերը փոխարինել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը” բառերով.

գ) որոշման 1-ին կետի «է» ենթակետում “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը” բառերը փոխարինել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը” բառերով.

դ) որոշման 1-ին կետից հանել «ժ» ենթակետը.

ե) որոշման 1-ին կետի «ժա», «ժբ», «ժգ» ենթակետերը համարել համապատասխանաբար «ժ», «ժա», «ժբ» ենթակետեր.

զ) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերով:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ