Համարը 
N 337-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.06.11/10(255)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» մայիսի 2014թ.

N 337-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի մայիսի 27-ի N 337-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

(3-րդ կետը փոփ. 02.11.2015 N 707-Ն)

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Պատմության և մշակույթի անշաժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման իրականացումը.

2) հայտատուի կողմից ներկայացված` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման ոլորտի առնվազն մեկ մասնագետի երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

 ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձև N 1-ի` նշելով հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը, բնակության և գտնվելու վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսը,

բ. կազմակերպության կանոնադրության պատճենը,

գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի մասին` համաձայն N 3 ձևի, այդ թվում` նրանց մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, աշխատանքային գրքույկ և այլն),

զ. նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն ձև N 4-ի,

է. հայտատուի պարտավորագիրը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման ընթացքում մասնագիտական փորձ ունեցող անձ ներգրավելու մասին` համաձայն ձև N 5-ի,

ը. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձև N 2-ի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, բնակության և գտնվելու վայրերը, հեռախոսահամարը,

բ. անձնագրի պատճենը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե. անձի մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, աշխատանքային գրքույկ և այլն),

զ. նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն ձև N 4-ի ,

է. հայտատուի պարտավորագիրը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման ընթացքում մասնագիտական փորձ ունեցող անձ ներգրավելու մասին` համաձայն ձև N 5-ի,

ը. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքում:

10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

(Հավելված N 1-ը փոփ. 02.11.2015 N 707-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Ձև N 1

 

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

 ամրակայման, նորոգման և վերականգնման

աշխատանքների նախագծերի կազմման

 լիցենզավորման կարգի գրանցման համարը _______

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(փոփ. 02.11.2015 N 707-Ն)

 ___________________________________________________________________________________

 (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 __________________________________________________________________________

 (հարկ վճարողի հաշվառման համարը)

 __________________________________________________________________________

 (բնակության և գտնվելու վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզիա.

Հայտին կցվում են`

1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի մասին` համաձայն N3 ձևի, այդ թվում` նրանց մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, աշխատանքային գրքույկ և այլն).

5) նախկինում կատարված աշխատանքների ցանկը.

6) հայտատուի պարտավորագիրը.

7) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

      _____________________  ___________________   _________________
        (դիմողի պաշտոնը)        (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

____ ___________ 20 թ.

 

Կ.Տ.

 

Հայտն ընդունված է    «____»_____________ 20  թ.

 

 Ընդունող

 ___________________  

_____________________

         (ստորագրությունը)              (անունը, ազգանունը)

(Ձև N 1-ը փոփ. 02.11.2015 N 707-Ն)

 

 

 

Ձև N 2

 

 

 Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

 ամրակայման, նորոգման և վերականգնման

աշխատանքների նախագծերի կազմման

 լիցենզավորման կարգի գրանցման համարը ________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(փոփ. 02.11.2015 N 707-Ն)

________________________________________________________________________

                                    (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 ________________________________________________________________________

                                                 (հարկ վճարողի հաշվառման համարը)

 ________________________________________________________________________

                                      (բնակության և գտնվելու վայրերը, հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզիա.

Հայտին կցվում են`

1) անձնագրի պատճենը.

2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) անձի մասնագիտությունը հավաստող փաստաթղթերի պատճենները,

5) նախկինում կատարված աշխատանքների ցանկը.

6) հայտատուի պարտավորագիրը.

7) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 ________________

  ____________________
          (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

«___»_____________ 20 թ.

 

 Կ.Տ.

 

 Հայտն ընդունված է «____»_____________ 20  թ.

 

 Ընդունող

 _________________  

_____________________

       (ստորագրությունը)              (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3

 

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

 ամրակայման, նորոգման և վերականգնման

աշխատանքների նախագծերի կազմման

 լիցենզավորման կարգի

 

 ՏՎՅԱԼՆԵՐ

 

______________________________________________________________ 

    (կազմակերպության անվանումը, հայրանունը, ազգանունը)

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը,

ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագիտությունը

Լրացուցիչ

տվյալներ

1

2

3

4

5

         

 

Կ.Տ.

__________________________________________________________________ 

       (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

     

 «___»_____________ 20 թ.

 

 

Ձև N 4

 

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

 ամրակայման, նորոգման և վերականգնման

աշխատանքների նախագծերի կազմման

 լիցենզավորման կարգի

 

____________________________________________________________ 

 (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

 ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN ը/կ

Աշխատանքի (ծառայության) անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի

համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

       

Կ.Տ.

_________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

  «___»_____________ 20  թ.

 

 

 

Ձև N 5

 

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

 ամրակայման, նորոգման և վերականգնման

աշխատանքների նախագծերի կազմման

 լիցենզավորման կարգի

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմմանը, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ, ներգրավվելու է մասնագիտական փորձ ունեցող անձ:

2. Նախագծի գլխավոր ճարտարապետը մասնակցելու է լիցենզավորող մարմնի գիտամեթոդական խորհուրդի կողմից կազմակերպված` նախագծի բոլոր անհրաժեշտ քննարկումներին:

(2-րդ կետը փոփ. 02.11.2015 N 707-Ն)

3. Նախագծի գլխավոր ճարտարապետը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքում իրականացնելու է հեղինակային հսկողություն` ըստ լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի:

 

Սույն պարտավորագրին ծանոթացել եմ և ստանձնում եմ այն կատարելու պարտավորությունը:

 

___________________________________________________________________ 

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

           «___» ________________ 20  թ.

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի մայիսի 27-ի N 337-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(փոփ. 02.11.2015 N 707-Ն)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ,

ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

                                                       ____________________

                                                                                                                 (լիցենզիայի համարը)
 Տրված է __________________________________________________________________
                                  (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի
 _________________________________________________________________________
 (անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 Գործողության ժամկետը` անժամկետ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

___________________

______________________

               (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

 

 Կ.Տ.

(Հավելված N 2-ը փոփ. 02.11.2015 N 707-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ