ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
30 հոկտեմբերի 2018թ. |
N 872-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 234 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» և 10-րդ հոդվածի «գ» կետերով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «զ» կետով ու 20-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագիրը` համաձայն N2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը հաստատելու մասին» N 234 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 30-ի N 872-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման գործընթացի հետ կապված հարաբերությունները։
2. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց տեսական գիտելիքները և գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, նյութական և մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը:
3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման հիմնական նպատակը նրանց վարվելակերպի կանոնների իմացությանն ու իրագործմանն ուղղված նվազագույն գիտելիքները փոխանցելն է:
4. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցման հիմնահարցերն են`
1) իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին ուսուցումը.
2) պաշտպանության միջոցներից օգտվելու կանոնների մասին ուսուցումը.
3) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը.
4) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հիմունքների ուսուցումը.
5) տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների ուսուցումը.
6) փրկարարական, վթարային-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) քաղաքացիական պաշտպանության շտաբ՝ համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության ղեկավարման մարմին.
2) կառավարման մարմինների և ուժերի պատրաստում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում օպերատիվ և արհեստավարժ գործելու նպատակով մշտապես պատրաստ-վածության վիճակի ապահովմանն ուղղված գործընթաց.
3) բնակչության ուսուցում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչությանն անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ու վարվելակերպի կանոնների իմացության և օգտագործման ապահովմանն ուղղված գործընթաց.
4) համալիր ուսումնավարժություն (ՀՈՒ)` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման բարձրագույն ձև:
Համալիր ուսումնավարժության հիմնական էությունը կայանում է նրանում, որ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները ուսումնավարժության ժամանակաընթացքում դրվում են այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս մոտեցված են ռազմական ժամանակաշրջանի իրադրությանը: Համալիր ուսումնավարժությանը ներգրավված ուժերն ու կառավարման մարմինները գործում են մեկ տակտիկական իրադրությունում և լուծում են քաղաքացիական պաշտպանության պլանով նախատեսված խնդիրների ողջ համալիրը:
Համալիր ուսումնավարժությունը թույլ է տալիս գործնականորեն մշակել օբյեկտը խաղաղից ռազմական ժամանակահատվածի անցնելու հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև կազմավորումների կողմից իրենց խնդիրների իրականացման գործողությունները.
5) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն (ՀՇՈՒ)՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման ձև:
Հրամանատարաշտաբային ուսումնավարժության ժամանակ ստուգվում է պլանների իրատեսությունը և գործնականորեն մշակվում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և վարման ու նրանց համակողմանի ապահովման միջոցառումների ողջ համալիրը, ինչպես նաև ստուգվում է քաղաքացիական պաշտպանության շտաբների և ծառայությունների պատրաստականությունը միջոցառումների իրականացման ժամանակ ենթակա քաղաքացիական պաշտպանության մարմինների և ուժերի հստակ ու անընդհատ կառավարումը` հատկապես հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ.
6) շտաբային ուսումնավարժություն (ՇՈՒ)՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության շտաբների ղեկավար կազմի համատեղ պատրաստման ձև:
Շտաբային ուսումնավարժությունը հանդիսանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և շտաբների պատրաստման և ներդաշնակման եղանակներից մեկը և նպատակ ունի քաղաքացիական պաշտպանության շտաբները նախապատրաստել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորմանը և շտաբային ուսումնավարժության անցկացման ժամանակ կառավարման ապահովմանը.
7) հատուկ տակտիկական ուսումնավարժություն (ՀՏՈՒ)՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի պատրաստման ձև:
Ստորաբաժանումների պատրաստությունն իրականացվում է դաշտային վարժվածության հիմք հանդիսացող հատուկ-տակտիկական պատրաստության ընթացքում, որն ապահովում է քաղաքացիական պաշտպանության կազմավորումների (ստորաբաժանումների) մշտական մարտական պատրաստականության պահպանումը: Նրանց ներդաշնակումն իրականացվում է՝
ա. հաշվարկինը, ջոկինը (օղակինը)՝ տակտիկաշարային պարապմունքների ժամանակ,
բ. պահակախմբինը (խմբինը)՝ տակտիկաշարային և հատուկ-տակտիկական պարապմունքների ժամանակ,
գ. ստորաբաժանումներինը` տակտիկաշարային ու հատուկ-տակտիկական պարապմունքների, ինչպես նաև հատուկ-տակտիկական ուսումնավարժությունների ժամանակ:
Հատուկ-տակտիկական ուսումնավարժությունների ժամանակ ավարտվում է կազմավորումների պատրաստությունն ու ներդաշնակումը, իսկ ղեկավար և հրամանատարական կազմը, բացի դրանից, ենթակաների ղեկավարման հարցում ստանում է փորձ: Դրանք անցկացվում են համալիր թեմաներով, որոնք ներառում են հարցերի և խնդիրների այն ողջ ծավալը, որոնք լուծվում են կազմավորումների կողմից այն իրադրությունում, որն առավելապես մոտ է հնարավոր ստեղծված իրական իրավիճակին.
8) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն (ՑՀՏՈՒ)` քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի համատեղ պատրաստման ձև։
9) օբյեկտային վարժանք (ՕՎ)՝ կազմակերպությունների ղեկավար կազմի, ծառայությունների, կազմավորումների, կազմակերպության անձնակազմի համատեղ պատրաստման և հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության ուսուցման ձև.
Օբյեկտային վարժանքների ժամանակ քննարկվում և հղկվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը: Օբյեկտային վարժանքների անցկացման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվում խաղաղ և ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավիճակների դեպքում օբյեկտի անձնակազմի պաշտպանության, ինչպես նաև օբյեկտի գործունեության կայունության ապահովման հարցերին.
10) դասախոսություն` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներին ներկայացվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական ակտեր, գիտական նյութեր, հարցեր, խնդիրներ, միջազգային փորձ.
11) սեմինար` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողները` համապատասխան ղեկավարի գլխավորությամբ, քննարկում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնահարցեր.
12) ինքնուրույն պարապմունք` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներն ինքնուրույն ուսումնասիրում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական ակտեր, դիդակտիկ նյութեր, հուշաթերթիկներ, հոդվածաշարեր, լսում ու դիտում են հեռուստահաղորդումներ:
III. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Պատրաստման և ուսուցման ձևերն են՝
1) համալիր ուսումնավարժություն.
2) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն.
3) շտաբային ուսումնավարժություն.
4) հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
5) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
6) օբյեկտային վարժանք.
7) դասախոսություն.
8) սեմինար.
9) ինքնուրույն պարապմունք:
7. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումն իրականացվում է ուսումնավարժություններին, վարժանքներին, դասախոսություններին, սեմինարներին մասնակցության, ինքնուրույն պարապմունքի, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:
8. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումն իրականացվում է ուսումնավարժություններում, վարժանքներում և դասախոսություններում նրանց ընդգրկման, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:
9. Համալիր ուսումնավարժությունների և հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոշումներ կայացնելը և գործնականորեն դրանք կատարելը:
10. Համալիր ուսումնավարժությունների ընթացքում ուսումնասիրվում են նաև տվյալ ուսումնավարժության մեջ ընդգրկված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող փաստաթղթերը:
11. Շտաբային ուսումնավարժությունների ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և որոշումներ կայացնելը:
12. Հատուկ տակտիկական ուսումնավարժության և ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում նախատեսված միջոցառումների գործնական իրականացումը:
13. Օբյեկտային վարժանքի ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովման և անձնակազմի, հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոշումներ կայացնելը և գործնականորեն դրանք կատարելը:
14. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), ըստ տարվա հիմնական միջոցառումների պլանի, անցկացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող միջոցառումներ` ընդգրկելով պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր և բնակչությանը:
15. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման միջոցառումները կազմակերպում և համակարգում է լիազորված մարմինը:
16. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը լիազորված մարմնի հետ համաձայնեցնում և հաստատում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը`
1) պետական կառավարման հանրապետական մարմինները՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը.
2) պետական կառավարման տարածքային մարմինները և Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը:
17. Պլաններում ներառվում են միջոցառումների անվանումները, թեմաները, կատարման ժամկետները, պատասխանատուները, կատարողները և մասնակիցները (տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր և բնակչություն):
18. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման գործընթացը, համաձայն համապատասխան հիմնական միջոցառումների պլանի, իրականացնում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:
19. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները լիազորված մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում են ներկայացնում ամփոփ տեղեկանք (գրավոր վերլուծություն) անցկացված ուսումնավարժության արդյունքների մասին:
20. Ուսումնավարժություններում, վարժանքներում, դասախոսություններում և սեմինարներում ներգրավվող մարմիններն ու անձնակազմն ընտրվում են միջոցառումն անցկացնող մարմնի ղեկավարի կողմից` ելնելով միջոցառման թեմայից և նպատակներից:
21. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները կարող են ընդգրկվել նաև Արցախի Հանրապետության զինված ուժերի, Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների կողմից, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերին վերաբերող թեմաներով միջոցառումներին` այդ մարմինների կողմից առաջարկվող ձևաչափով:
22. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կառավարման մարմինների վերապատրաստումն անցկացվում է լիազորված մարմնի կողմից: Վերապատրաստումը կարող է անցկացվել լիազոր մարմնի գտնվելու վայրում և (կամ) համապատասխան շրջկենտրոններում՝ ելնելով վերապատրաստման ենթակա կառավարման մարմինների վարչատարածքային տեղաբաշխվածությունից:
23. Պատրաստումը և ուսուցումը կազմակերպվում են՝
1) աշխատանքից կտրված.
2) աշխատանքից չկտրված:
24. Բնակչության ինքնուրույն պատրաստությունն իրականացվում է ինքնուրույն` ուսումնասիրելով դիդակտիկ նյութեր, հուշաթերթիկներ, հոդվածաշարեր, լսելով ու դիտելով հեռուստահաղորդումներ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 30-ի N 872-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
1, Համալիր ուսումնավարժություն

2, Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն


3, Շտաբային ուսումնավարժություն


5. Ցուցադրական-հատուկ տակտիկական ուսումնավարժություն

7. Դասախոսություններ, սեմինարներ, ինքնուրույն պատրաստություն

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |