ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հուլիսի 2009թ. |
N 464-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.05.2018 N 414-Ն)
Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ որոշակի կարգավիճակի երեխաներին խրախուսելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների` տվյալ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 15-Ն որոշման համաձայն պետական նպաստի իրավունք ունեցող երեխաներին Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է 30 000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն.
2) միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից:
(1-ին կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)
2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը` ապահովել միանվագ դրամական օգնության վճարումները և վճարված գումարների մասին մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը տեղեկություններ ներկայացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |