ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» N 724 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանի «ամուսնությունները» բառից առաջ, 1-ին կետում, 3-րդ կետի «արդարադատության» բառից առաջ, 4-րդ կետի «պետական» բառից առաջ, որոշմամբ հաստատված հավելվածի 1-2-րդ կետերում, 6-րդ կետի «ա» ենթակետում, 10-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 3-5-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.
3) որոշման 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին» բառերով.
4) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 3-րդ կետում «սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին» բառերը փոխարինել «՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերով,
բ. 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,»,
գ. 6-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով, իսկ «բ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը՝ «Արցախի Հանրապետության ֆինանսների» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «պաշտպանության» բառից առաջ, «պետական բյուջեի» բառերից առաջ, 2-րդ կետի «ֆինանսների» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 16-ի «Հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու կարգը հաստատելու մասին» N 194-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 2-րդ, 4-րդ կետերում, 10-րդ կետի «մասին» բառից հետո, 11-13-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) 6-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (այսուհետ՝ գործակալություն)» բառերով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) իրենց և երեխաների հանրային ծառայությունների համարանիշների կամ վավեր սոցիալական ապահովության քարտերի պատճենները, իսկ հանրային ծառայությունների համարանիշներ չունենալու դեպքում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշներ չստանալու մասին տեղեկանքների պատճենները.».
3) 6-րդ կետի 2-րդ պարբերությունում, 7-րդ կետում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով.
4) 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «գործակալությունները» բառով.
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում է սույն կարգի 8-րդ կետում նշված հայտերը նախարարության կողմից ամփոփվելուց հետո՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:».
6) NN 1, 2 ձևերում «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության» բառերով.
7) N 1 ձևի՝
ա. 1-ին աղյուսակի «Սոցիալական քարտի» բառերը փոխարինել «Վավեր սոցիալական ապահովության քարտի» բառերով,
բ. 2-րդ աղյուսակի 6-րդ տողում «Սոցիալական քարտերի» բառերը փոխարինել «Վավեր սոցիալական ապահովության քարտերի» բառերով,
գ. 2-րդ աղյուսակի 8-րդ տողում «չունենալու վերաբերյալ» բառերը փոխարինել «չստանալու մասին» բառերով.
8) N 2 ձևում «Անձնագր(երի)ի» բառը փոխարինել «Անձնագր(եր)ի» բառով, «Սոցիալական քարտ(երի)ի» բառերը՝ «Վավեր սոցիալական ապահովության քարտ(եր)ի» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի)» բառերը՝ «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |