ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» ապրիլի 2010թ. |
N 194-Ն |
ք.Ստեփանակերտ
6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 15-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակելի տուն հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» ապրիլի 2010թ. թիվ 194-Ն որոշման |
ԿԱՐԳ
6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների (այսուհետ՝ ընտանիք) համար բնակելի տուն կառուցելու (գնելու) և հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ընտանիքի համար բնակելի տուն է կառուցվում (գնվում), եթե երեխաների ծնողները (կամ միակ ծնողը) և 16 տարին լրացած երեխաներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն և մշտական հաշվառում:
3. Բնակելի տան կառուցումը (գնումը) իրականացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Բնակելի տունը կառուցվում (գնվում) է ծնողների (կամ միակ ծնողի) բնակության հաշվառման վայրում:
5. Ծնողների` տարբեր բնակավայրերում հաշվառված լինելու դեպքում տունը կառուցվում (գնվում) է ծնողների կողմից ներկայացված դիմումում նշված բնակավայրում՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:
Ծնողներից մեկը Ստեփանակերտ քաղաքում հաշվառված լինելու դեպքում բնակելի տունը կառուցվում (գնվում) է այն բնակավայրում , որտեղ հաշվառված է մյուս ծնողը :
6. Բնակելի տուն կառուցելու (գնելու) համար երեխաների ծնողները (կամ միակ ծնողը) սույն կարգի 5-րդ կետում նշված համապատասխան բնակության վայրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներին են ներկայացնում համատեղ դիմում (ձևը կցվում է, N 1)` նշում կատարելով բնակելի տան կառուցման կամ գնման վայրի մասին:
7. Դիմումի հետ երեխաների ծնողները (կամ միակ ծնողը) ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերը.
1) անձնագրերի պատճենները,
2) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին,
3) երեխաների ծննդյան վկայականների կամ անձնագրերի պատճենները ,
4) իրենց և երեխաների սոցիալական քարտերն ու դրանց պատճենները կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքները,
5) ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքի (տեղեկանքների) պատճենները:
8. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացվում տվյալ եռամսյակում բնակելի տուն կառուցելու (գնելու) համար դիմած անձանց վերաբերյալ հայտ (ձևը կցվում է, N 2):
9. Բնակելի տունը կառուցվում (գնվում) է դիմում ներկայացնելու պահից 3 տարվա ընթացքում՝ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հաձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
10. Բնակելի տունը կառուցվում է պետական սեփականություն հանդիսացող հողամասում:
Բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի առանձնացումը և սահմանների հաստատումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տվյալ համայնքի տարածքում պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասերի բացակայության դեպքում պետությունը համայնքից ձեռք է բերում առանձնացված համապատասխան հողամաս:
Բնակելի տների հողամասերի չափերը սահմանվում են.
1) քաղաքային բնակավայրերում`1200 քառ. մետր,
2) գյուղական բնակավայրերում` 2000 քառ. մետր:
11. Բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման և գնման հետ կապված այլ գործառույթներն իրականացնում է կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
12. Կառուցված (գնված) բնակելի տանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը փոխանցում է պետական գույքի կառավարման ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որն ապահովում է իրավունքների պետական գրանցումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր սեփականության իրավունքով բնակելի տան և հողամասի հատկացումը (նվիրատվության կարգով) ընտանիքին:
13. Սույն կարգի 9-12-րդ կետերի դրույթները տարածվում են նաև ընտանիքներին չհատկացված այն տների (և հողամասերի) վրա, որոնց համար դիմումները տրվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| _________________________________________ |
|
տարածքային կառավարման մարմնի անվանումը |
| ______________________________________________ |
|
սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանման անվանումը |
| ______________________________________________ |
| 1. Քաղ.__________________________ |
2. Քաղ._________________________ |
|
ազգանունը |
ազգանունը |
| ________________________________ |
_______________________________ |
|
անունը, հայրանունը |
անունը, հայրանունը |
| Հաշվառման վայրը _________________ |
Հաշվառման վայրը ________________ |
| ________________________________ |
_______________________________ |
| Անձնագրի սերիան և համարը ________ |
Անձնագրի սերիան և համարը ________ |
| Տրվել է ______ում կողմից ___________ |
Տրվել է _______ում կողմից _________ |
|
Ծննդյան օրը, ամիսը, տարին __________ |
Ծննդյան օրը, ամիսը, տարին _________ |
| Սոցիալական քարտի համարը _________ |
Սոցիալական քարտի համարը ________ |
| Ընտանիքի փաստացի բնակության վայրը |
_______________________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ
| Խնդրում ենք մեր ընտանիքի համար __________________________________________ում |
|
բնակավայրի անվանումը |
| կառուցել, գնել (անհրաժեշտն ընդգծել) բնակելի տուն: |
| Անչափահաս երեխաների թիվը՝__________________________: |
|
թվերով և տառերով |
|
Ներկայացված փաստաթղթեր |
քանակը |
|
1. ծնողների (միակ ծնողի) անձնագրերի պատճեններ |
|
|
2. ամուսնության վկայականի պատճեն |
|
|
3. հայրության ճանաչման վկայականի պատճեն |
|
|
4. երեխաների ծննդյան վկայականների պատճեններ |
|
|
5. երեխաների անձնագրերի պատճեններ |
|
|
6. սոցիալական քարտերի պատճեններ |
|
|
7. սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքներ |
|
|
8. բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին տեղեկանք |
|
| |
|
| |
|
| 1. Քաղ _____________________ |
_____________________ |
|
անունը, ազգանունը |
ստորագրություն |
| 2. Քաղ _____________________ |
_____________________ |
|
անունը, ազգանունը |
ստորագրություն |
Դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին ___________________________________________________
Դիմումի գրանցման օրը, ամիսը, տարին ______________________________________________________
|
ՀԱՅՏ
բնակելի տուն կառուցելու (գնելու) համար դիմած անձանց մասին
_________________________________________________________
հայտ ներկայացնող մարմնի անվանումը
Ընտանիքների թիվը __________________________________
թվերով և տառերով
|
|
N N |
Դիմումատու (ներ)ի |
Անչափահաս երեխաների թիվը |
Դիմում ներկայացնելու ամսաթիվը |
Նշումներ բնակելի տան՝ |
|
ազգանուն (ներ)ը և անուն (ներ)ը |
անձնագր (եր)ի սերիան(երն) ու համար (ներ)ը |
սոցիալական քարտ(եր)ի համար (ներ)ը |
հաշվառման վայրը |
փաստացի բնակության վայրը |
կառուցման կամ գնման մասին |
վայրի մասին |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
Դիմումները ներկայացվել են 20___թ._______ եռամսյակի ընթացքում
Հայտ ներկայացնող մարմնի ղեկավար՝ _______________ ________________
անուն, ազգանուն ստորագրություն
«_____» _______________ 20___թ. Կ.Տ
|