Համարը 
ՀՕ-59-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 16-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ1 կետով.

«դ1) համայնքի տարածքում շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվության համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 4-րդ մասում «տուրքը սահմանվում է» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր օբյեկտի համար» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ ա1 կետով.

«ա1) շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 250-1000 դրամ.».

3) 5-րդ մասի « բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-200 000 դրամ` յուրաքանչյուր օբյեկտի համար.».

4) 10-րդ մասում «դրամ» բառից հետո լրացնել «`յուրաքանչյուր մեքենայի համար:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-59-Ն