Համարը 
N 50-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.02.11/01(365)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.02.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2019թ.

N 50-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին ենթակետ.

«10.1) պետական ֆինանսական աջակցությամբ ծրագրերի իրականացում.»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում, 1-ին կետի 1-2-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում, 1-3-րդ կետերում, 4-րդ կետի 1-ին, 4-րդ ենթակետերում, 10-11-րդ, 14-15-րդ կետերում, 22-րդ կետի 1-ին ենթակետում, 27-րդ կետի 4-րդ, 9-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 6-րդ ենթակետում «սույն կարգով սահմանված ձևով անհատույց պետական ֆինանսական աջակցություն իրագործող լիազոր մարմին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն» բառերով,

բ. 16-րդ կետում «ղեկավարի» բառից առաջ լրացնել «աշխատակազմի» բառը, իսկ «Լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի աշխատակազմի» բառերով,

գ. 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 32-րդ կետում «վերահսկողության մեխանիզմները սահմանում է» բառերը փոխարինել «վերահսկողությունն իրականացնում է» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի «Արցախի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց օգտագործված էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման`

ա. 2-րդ կետում «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը» բառերով,

բ. 4-րդ կետում «2018» թիվը փոխարինել «2019» թվով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 3-րդ կետի 9-րդ ենթակետում «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ)» բառերը փոխարինել «նախարարություն» բառով,

բ. 15-րդ, 20-21-րդ կետերում «հիմնադրամ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա հոլովաձևերով,

գ. 16-րդ, 22-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա՝

1) 12-ը նախորդ ամսվա հաստատված ցուցակները ներկայացնում է ընկերություն.

2) 13-ը սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակների հիման վրա Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հայտ:»,

ե. 18-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով:

4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում.

1) սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի N 353-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող ծավալաթերթ-նախահաշվի ձևերը.

2) ապահովել՝

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի N 80-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի N 80-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված պահանջի կատարումը՝ 2019 թվականի մարտ ամսվա պետական ֆինանսական աջակցությունը փաստացի տրամադրելուց հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ