Համարը 
N 80-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.02.17/03(317)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.02.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.09.2022

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԱՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 1-ԻՆ, 2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԱՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԹԱԼԻՇ, ՄԱՏԱՂԻՍ, ՏՈՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2017թ.

N 80-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 1-ԻՆ, 2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԹԱԼԻՇ, ՄԱՏԱՂԻՍ, ՏՈՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.06.2017 N 446-Ն, փոփ. 25.01.2018 N 42-Ն)

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց օգտագործված էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 22.06.2017 N 446-Ն, փոփ. 25.01.2018 N 42-Ն)

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը՝ յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մարտ ամսվա պետական ֆինանսական աջակցությունը փաստացի տրամադրելուց հետո ընկերությունների հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել բաժանորդների դիմային հաշիվներին և (կամ) հաշվառման քարտերին մուտքագրված մնացորդային գումարների վերադարձը պետական բյուջե, որի չափը չի կարող գերազանցել մեկ տարվա ընթացքում տրամադրված պետական ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը:

(2-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն որոշմամբ հաստատված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությանը վերաբերող դրույթները գործելու են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

(4-րդ կետը լրաց. 25.01.2018 N 42-Ն, փոփ. 08.02.19 N 50-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԱՂԱԲԵԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2017 թվականի փետրվարի 15-ի N 80-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 1-ԻՆ, 2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԹԱԼԻՇ, ՄԱՏԱՂԻՍ, ՏՈՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը լրաց. 22.06.2017 N 446-Ն, փոփ. 25.01.2018 N 42-Ն)

 

1. Սույն կարգը կարգավորում է Արցախի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին (այսուհետ՝ Շահառու) օգտագործված էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման իրավական հիմքերի, ֆինանսավորման մեխանիզմների և վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

Սույն կարգի իմաստով Շահառու է համարվում նաև Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձը:

(1-ին կետը լրաց. 22.06.2017 N 446-Ն, փոփ. 25.01.2018 N 42-Ն)

2. Սույն կարգի նպատակը Շահառու հանդիսացող Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված աջակցության տրամադրումն է:

(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 42-Ն)

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Արցախի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամ՝ առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն ունեցող անձ.

2) ընտանիք՝ ընդհանուր տնտեսություն վարող Շահառու և ամուսին կամ Շահառու և (կամ) ամուսին և երեխա(ներ) կամ Շահառու և (կամ) ծնող(ներ) և (կամ) մինչև 23 տարեկան առկա ուսուցմամբ սովորող քույր(եր) և (կամ) եղբայր(ներ): Շահառուի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող Շահառուի ծնող(ներ)ը և (կամ) քույր(եր)ը և (կամ) եղբայր(ներ)ը՝ անկախ Շահառուի ընտանեկան կարգավիճակից, համարվում են նրա ընտանիքի անդամ(ներ).

3) պետական ֆինանսական աջակցություն՝ սույն կարգով սահմանված պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող աջակցության ձև, որն արտահայտվում է Շահառուի և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի, իսկ սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուի հաշվով` օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ամսական ֆիքսված դրամական փոխհատուցմամբ (այսուհետ՝ աջակցություն).

4) ընկերություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրաէներգիայի և բնական գազի բաշխման ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

5) բաժանորդ՝ ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար ընկերության հետ էներգամատակարարման և (կամ) գազամատակարարման պայմանագիր կնքած ֆիզիկական անձ.

6) բաժանորդի դիմային հաշիվ կամ հաշվառման քարտ՝ բաժանորդի օգտագործած էլեկտրաէներգիայի կամ բնական գազի ծախսերը և վճարումները հաշվառելու հաշիվ կամ քարտ.

7) ցուցակ՝ Շահառուի և նրա ընտանիքին տրամադրվող աջակցության չափի վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթուղթ.

8) իրավասու մարմին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն.

9) աջակցություն ապահովող մարմին՝ նախարարություն.

10) բանկ՝ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ֆինանսավարկային կազմակերպություն:

(3-րդ կետը լրաց. 22.06.2017 N 446-Ն, փոփ. 25.01.2018 N 42-Ն, 08.02.19 N 50-Ն)

4. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ ամսական 60 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի և տասը խորանարդ մետր բնական գազի համար:

5. Չգազաֆիկացված բնակավայրերում կամ բնակարաններում (բնակելի տներում) աջակցությունը տրամադրվում է Շահառուի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ ամսական 78 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար:

5.1. Սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուին աջակցությունը տրամադրվում է ամսական 78 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար:

Սույն կետում նշված աջակցությունը Շահառուին տրամադրվում է բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի համար:

(5.1-ին կետը լրաց. 22.06.2017 N 446-Ն)

6. Փոխհատուցվող գումարները կրում են կուտակային բնույթ: Այն դեպքում, երբ հաշվետու ամսում բաժանորդի դիմային հաշվին և (կամ) հաշվառման քարտին փոխանցված գումարը Շահառուի ընտանիքի օգտագործած էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարից ավելին է, այն կուտակվում է բաժանորդի դիմային հաշվին և (կամ) հաշվառման քարտին:

7. Շահառուի սեփականության ներքո մեկից ավելի բնակարան (բնակելի տուն) լինելու դեպքում աջակցությունը տրամադրվում է այն բնակարանի (բնակելի տան) համար, որտեղ Շահառուն բնակվում է փաստացի:

8. Աջակցություն ստանալու համար Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչն իր բնակության վայրը սպասարկող իրավասու մարմին է ներկայացնում.

1) դիմում.

2) բաժանորդի դիմային հաշիվը և (կամ) հաշվառման քարտը.

3) հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) ընտանիքի կազմի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

5) իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

6) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի ու խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից տրված համապատասխան որոշման պատճենները.

7) առկա ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը.

8) անհրաժեշտության դեպքում սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր:

Վարձակալական հիմունքներով բնակվող Շահառուն, սույն կետում նշված փաստաթղթերից բացի, աջակցություն ստանալու համար, իրավասու մարմին է ներկայացնում նաև վարձակալության պայմանագրի պատճենը:

Սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուներից կազմված ընտանիքի անունից աջակցություն ստանալու համար բնակության վայրը սպասարկող իրավասու մարմին է դիմում ընտանիքում բաժանորդ հանդիսացող անդամը՝ ներկայացնելով սույն կետի 1-2-րդ, 4-5-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

(8-րդ կետը լրաց. 22.06.2017 N 446-Ն)

9. Իրավասու մարմինը, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված Շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը և փաստաթղթերը ստանալուց հետո, ստուգում է դրանց հավաստիությունը և եռօրյա ժամկետում ընդունում որոշում՝ աջակցություն տրամադրելու մասին՝ սահմանելով Շահառուի ընտանիքին տրամադրվող աջակցության չափը:

10. Աջակցությունը տրամադրվում է՝

1) 2017 թվականի հունվարի 1-ից, եթե Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումը և փաստաթղթերը իրավասու մարմին են ներկայացնում մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի N 80-Ն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը.

2) իրավասու մարմին դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումը և փաստաթղթերը իրավասու մարմին են ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո:

11. Իրավասու մարմին դիմած յուրաքանչյուր Շահառուի համար կազմվում է անձնական գործ, որտեղ պահվում են սույն կարգով պահանջվող փաստաթղթերը:

12. Ներկայացրած փաստաթղթերի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է Շահառուն: Շահառուն պարտավոր է հնգօրյա ժամկետում իրավասու մարմնին տեղեկացնել իր ընտանիքի կազմին վերաբերող այն փոփոխությունների մասին, որոնք կարող են հանգեցնել աջակցության չափը փոփոխելուն կամ դրա տրամադրումը դադարեցնելուն:

Սույն կետում նշված փոփոխությունների հիման վրա աջակցությունը նոր չափով տրամադրվում է Շահառուի կողմից համապատասխան փոփոխության մասին իրավասու մարմին տեղեկություն ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Շահառուի ընտանիքի անդամի մահվան կամ Շահառուի ամուսնալուծության կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից Շահառուին հաշմանդամ չճանաչելու դեպք(եր)ում աջակցությունը տրամադրվում է Շահառուի ընտանիքի անդամի մահվան կամ Շահառուի ամուսնալուծության պետական գրանցման կամ Շահառուին հաշմանդամ չճանաչելու մասին որոշման ընդունման ամսվա համար ներառյալ:

13. Սույն կարգի 5-րդ կետում նշված բնակավայրը կամ բնակարանը (բնակելի տունը) գազաֆիկացվելու դեպքում Շահառուին տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աջակցություն՝ Շահառուի կողմից իրավասու մարմին բաժանորդի հաշվառման քարտը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

14. Շահառուի մահվան դեպքում աջակցության տրամադրումը դադարեցվում է: Սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված Շահառուներից կազմված ընտանիքի անդամի մահվան դեպքում աջակցության տրամադրումը դադարեցվում է ընտանիքի մահացած անդամի մասով: (նախ-ը լրաց. 22.06.2017 N 446-Ն)

(14-րդ կետը լրաց. 22.06.2017 N 446-Ն)

15. Սույն կարգի 11-րդ կետում նշված անձնական գործերի հիման վրա իրավասու մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա տասը նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա հաստատված ցուցակները՝ կնքված և ստորագրված: Ցուցակները պետք է պարունակեն Շահառուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարին.

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը.

4) հաշվառման և (կամ) փաստացի բնակության հասցեն.

5) բաժանորդի դիմային հաշիվը և (կամ) հաշվառման քարտը.

6) տրամադրվող աջակցության չափը:

(15-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 08.02.19 N 50-Ն)

17. Նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա՝

1) 12-ը նախորդ ամսվա հաստատված ցուցակները ներկայացնում է ընկերություն.

2) 13-ը սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակների հիման վրա Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հայտ:

(17-րդ կետը փոփ. 25.01.2018 N 42-Ն, խմբ. 08.02.19 N 50-Ն)

18. Նախարարությունը, աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստանալուց հետո, մեկ բանկային օրվա ընթացքում դրանք փոխանցում է բանկում ընկերության անվամբ բացված հաշվարկային հաշվին:

(18-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

19. Բանկը, համապատասխան ֆինանսական միջոցներն ընդունելուց հետո, երկու բանկային օրվա ընթացքում դրանք մուտքագրում է բաժանորդների դիմային հաշիվներին և (կամ) հաշվառման քարտերին:

20. Ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա համար բաժանորդների դիմային հաշիվներին և (կամ) հաշվառման քարտերին մուտքագրված ֆինանսական միջոցների, մնացորդային գումարների մասին հաշվետվություն:

(20-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

21. Սույն կարգի պահանջներից բխող հարաբերությունները կարգավորվում են նախարարության և ընկերության միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրով, որի դրույթները չպետք է հակասեն սույն կարգով նախատեսված պահանջներին:

(21-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 08.02.19 N 50-Ն)

(Հավելվածը լրաց. 22.06.2017 N 446-Ն, փոփ. 25.01.2018 N 42-Ն, փոփ., խմբ. 08.02.19 N 50-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ