Համարը 
ՀՕ-66-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 16-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գինենյութը,» բառը և նույն մասը «սպիրտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1)1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

գարեջուր

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

 ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

70

 

105

2204

խաղողի և այլ գինիներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի

հարկի և ակցիզային հարկի)

 

 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց

ոչ պակաս,

 քան 1լիտրի համար՝ 100 դրամ

 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1լիտրի համար՝ 150 դրամ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

500

 

600

2206

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

180

 

200

2207

էթիլային սպիրտ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

 

 

700

2208

սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիների

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 250 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 600 դրամ

ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ

մաքսային արժեք

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 500 դրամ

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

հում նավթ և նավթամթերք

1 տոննա

27000

271011

բենզին

1 տոննա

25000 դրամ

2710

դիզելային վառելիք

մաքսային արժեք

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար՝ 32500 դրամ

2711 (բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000».

2) 2-րդ մասը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով, իսկ «տոկոս» բառից հետո` «, ներառյալ`» բառով.

3) 3-րդ մասից հանել «և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 112000 Հայաստանի Հանրապետության դրամի:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը «ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «հաշվարկման ու վճարման» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «լրացված բեռնամաքսային հայտարարագրի» բառերը փոխարինել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 դեկտեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-66-Ն