Համարը 
N 153-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.03.22/04(368)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 504 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019թ.

N 153-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 504 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությունը վերակազմակերպելու մասին» N 504 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների» բառերով,

բ. «գ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`

ա. տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» բառերի` իրենց համապատասխան հոլովաձևերով,

բ. 33-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի ղեկավարը» բառերով,

գ. 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Կենտրոնի պետը կարող է ունենալ տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Տեղակալը կենտրոնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ