Համարը 
N 504
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" դեկտեմբերի 2004թ.

 N 504

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին և 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել՝

ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ՝ համաձայն թիվ1 հավելվածի.

բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է.

բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար գնումների իրականացումն է.

գ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարման ծառայությունների մատուցում.

4. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության տնօրինության գույքը` բացառությամբ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության տնօրինության նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:

6. ԼՂՀ կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության կարգը, գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության», «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման», «Գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման», «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության» կարգերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:

7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 84 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 504 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև՝ գործակալություն), իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է «ԼՂՀ պետական գնումների գործակալություն» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով:

2. Գործակալության հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության:

3. Գործակալության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

4. Գործակալությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում ու իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված լիազորություններ:

5. Գործակալությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից:

Գործակալությունը սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

6. Գործակալությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Գործակալությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Գործակալությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում գործակալության պարտավորությունների համար, բացառությամբ գնումների մասին ԼՂՀ օրենսդրության համաձայն պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով գործակալության կողմից կնքված գնման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների:

7. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:

8. Գործակալությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ:

9. Գործակալության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

հայերեն կրճատ՝ «ՊԳԳ» ՊՈԱԿ

ռուսերեն լրիվ՝ «Агенство государственных закупок» государственная не коммерческая организация

ռուսերեն կրճատ՝ «АГЗ» ГНКО

անգլերեն լրիվ՝ «State procurement agency» non-commercial state organization

անգլերեն կրճատ՝ «SPA» NCSO

10. Գործակալության գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյանի 25:

 

II. Գործակալության գործունեության առարկան և նպատակը

 

11. Գործակալության հիմնական գործունեության առարկան և նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:

12. Պետության կարիքների համար գնումները գործակալությունն իրականացնում է մրցույթների, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև գնումների կատարման այլ ձևերով:

13. Գործակալության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների և իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարումն է՝ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

 

III. Գործակալության հիմնական խնդիրները և գործառույթները

 

14. Գործակալության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) սահմանված կարգով մրցույթի հայտերի ու գնանշումների ընդունումը և գրանցումը.

բ) իր իրավասությունների սահմաններում կատարվող գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը՝ համապատասխան փաստաթղթեր կազմելու միջոցով.

գ) իր կողմից կազմակերպվող գնումների մասնակիցների հակաօրինական գործողությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերի կիրառումը.

դ) իր կողմից կազմակերպվող գնումներին հավասար մասնակցության իրավունքի ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

ե) իր կողմից կազմակերպվող գնումների հրապարակայնության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

զ) սահմանված կարգով մրցույթի և գնանշումների հանձնաժողովների կազմավորումը, դրանց գործունեության կազմակերպումը, մրցույթի և գնանշումների հանձնաժողովների լուծարումը.

է) մրցույթի կամ գնանշման հաղթողի հետ պայմանագրի կնքումը.

ը) սահմանված կարգով նամակների, դիմումների և բողոքների քննարկումը, դրանցում հաղորդվող խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

IV. Գործակալության աշխատանքների կազմակերպումը

 

15. Գործակալության հիմնադիրը ունի գործակալության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Հիմնադրի լիազորություններն են՝

ա) գործակալության հիմնադրումը.

բ) գործակալության գործունեության առարկայի և նպատակների՝ այդ թվում նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) գործակալությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) գործակալության կանոնադրությունը հաստատելը և դրանում փոփոխությունների կատարումը.

ե) գործակալության կառավարման համակարգի սահմանումը.

զ) գործակալության վերակազմակերպումը և լուծարումը.

է) գործակալության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ը) օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

17. Լիազորված պետական մարմինն իրականացնում է գործակալության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:

18. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

ա) գործակալության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) գործակալության կառավարման մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապեության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

գ) գործակալության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննելը.

դ) գործակալությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) գործակալության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

զ) գործակալության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

է) գործակալության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

ը) գործակալության ներկայացմամբ գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հաստատումը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

 

V. Գործակալության սեփականության ձևավորման ու տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը

 

19. Գործակալության սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործակալության գործունեության ընթացքում ձեռքբերված գույքով:

20. Գործակալությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

21. Գործակալությանն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

22. Գործակալությանը հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է գործակալությունը:

23. Գործակալության սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

 

VI. Գործակալությանն ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը

 

24. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից գործակալությանն ամրացված գույքը:

Գործակալությունը իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

25. Գործակալությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում գործակալության ստացած եկամուտները գործակալության սեփականությունն են:

Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

26. Հիմնադրի կողմից գույքը գործակալությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հինադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

27. Հիմնադրի կողմից գործակալությանը ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ գործակալության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

 

VII. Գործակալության ֆինանսավորման աղբյուրները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները և ծախսերը

 

28. Գործակալությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.

բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներից.

գ) ԼՂՀ օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

Սույն կանոնադրության 13-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը սահմանվում է պայմանագրով:

29. Գործակալության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով՝

ա) գործակալության ընթացիկ ծախսեր.

բ) գործակալության կապիտալ ծախսեր:

30. Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը գործակալության ներկայացմամբ հաստատում է Լիազորված պետական մարմինը: Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը ուղղվում է գործակալության կանոնադրական խնդիրների իրականացմանը, իսկ բացասական տարբերությունը տրամադրվում է ԼՂՀ պետական բյուջեից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա» հոդվածով:

Գործակալության տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)՝ լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

31. Գործակալությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:

 

VIII. Գործակալության գործադիր մարմինը

 

32. Գործակալության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

Գործակալության պետը օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է գործակալությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և գործակալության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

33. Գործակալության պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:

34. Գործակալության պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

35. Գործակալության պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով գործակալությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Գործակալության պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Գործակալության պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Գործակալության պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

37. Գործակալության պետը ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործակալության պետը:

 

IX. Գործակալության պետի լիազորությունները

 

38. Գործակալության պետը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.

բ) օրենսդրությամբ և հիմնադրի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է գործակալության գույքը՝ այդ թվում ֆինանսական ռեսուրսները.

գ) տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում գործակալության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) սահմանում է գործակալության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

է) օրենքով և գործակալության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ը) Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հիման վրա Գործակալության աշխատողների թվաքանակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատումը: Ընդ որում, Գործակալության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան ԼՂՀ պետական գնումների գործակալության պետական հիմնարկի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

թ) իրականացնում է օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

X. Գործակալության վերակազմակերպումը և լուծարումը

 

39. Գործակալությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

40. Գործակալության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

41. Գործակալությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գործակալությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Գործակալությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

42. Գործակալության լուծարման դեպքում գործակալության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 504 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 

Հ/Հ

 

Գույքի անվանումը

 

քանակը

(հատ)

Մեկ միավորի հաշվեկշռային

արժեքը (ՀՀ դրամ)

գումարը

(ՀՀ դրամ)

 

1.

2.

3.

4.

5.

1

Փափուկ կահույք

1

233000

233000

2

Բազկաթոռ

15

23000

345000

3.

Բազկաթոռ՝ մեծ

1

35000

35000

4.

Բազկաթոռ՝ մեծ

1

56000

56000

5.

Բազկաթոռ՝ սովորական

10

10000

100000

6.

Աթոռ

17

13000

221000

7.

Տպիչ HP LJ 1005

1

156533

156533

8.

Տպիչ HP LJ 1200

1

217560

217560

9.

Տպիչ HP LJ 1150

1

220400

220400

10.

Տպիչ Epson Color C 62

1

58000

58000

11.

Պատճենահանող սարք Canon 7161

1

967260

967260

12.

Համակարգիչ P4

1

523480

523480

13.

Համակարգիչ P4

1

505680

505680

14.

Համակարգիչ P4

1

469800

469800

15.

Պրոցեսոր P4-2,4 GH 256MB

4

312864

1251458

16.

Պրոցեսոր P4-2,4 GH 256MB

4

295298

1181192

17.

Մոնիտոր Samsung 757 dfx

2

97440

194880

18.

Մոնիտոր Samsung 753 S

2

81200

162400

19.

Մոնիտոր Samsung 753 S

4

79400

317600

20.

Հոսանքի անխափան սնուցման սարք

APC Back 475 UPS

4

104400

417600

21.

USB Flash Drive

1

20500

20500

22.

Intel netport PCLA4462 print server

1

189000

189000

23.

Notebooks P 4 2.6GH 256 MB

1

2280000

2280000

24.

Notebooks HP pavilion zu 160 us

1

1305000

1305000

25.

Սեղան՝ համակարգչային

11

40000

440000

26.

Սեղան՝ համակարգչային

1

45000

45000

27.

Սեղան՝ երկու պահարանիկով

2

70000

140000

28.

Սեղան՝ երկու պահարանիկով

1

75000

75000

29.

Սեղան

4

18000

72000

30.

Սեղան՝ համակ.

1

160000

160000

31.

Սեղան՝ համակ.

1

81000

81000

32.

Սեղան՝ լրագրային

1

80000

80000

33.

Գրապահարան

1

40000

40000

34.

Գրապահարան

4

45750

183000

35.

Գրապահարան

1

70000

70000

36.

Գրապահարան

1

90000

90000

37.

Կախիչ

6

13300

79800

38.

Երկաթյա պահարան

2

122400

244800

39.

Երկաթյա պահարան

1

12800

12800

40.

Երկաթյա պահարան

1

5500

5500

41.

Տակդիր՝ պատճենահանող

սարքի համար

1

25000

25000

42.

Հեռուստացույցի տակդիր

1

                       28000                        

28000

43.

Հեռուստացույցի տակդիր

1

36000

36000

44.

Հեռուստացույց JVC

1

123000

123000

45.

Հեռուստացույց JVC 21 LMG

1

157000

157000

46.

Ավտոձայնարկիչ

1

141000

141000

47.

Հեռախոս KX T 7730

1

51000

51000

48

Հեռախոսակայան Panasonic 206

1

214700

214700

49.

Հեռաֆաքս Panasonic

1

150000

150000

50.

Սառնարան

1

250000

250000

51.

Փոշեկուլ

1

37500

37500

52.

Օդափոխիչ

1

437250

437250

53.

Օդամղիչ

2

18000

36000

54.

Ջեռուցիչ՝ 6 սեկցիանոց

5

26000

130000

55.

Ջեռուցիչ՝ 12 սեկցիանոց

2

30900

61800

56.

Ջեռուցիչ՝ 6 սեկցիա, 2 ռեժիմ

1

34000

34000

57.

Ջեռուցիչ՝ 11 սեկցիա

1

44000

44000

58.

Ավտոմեքենա ԳԱԶ-3110-121

1

3963610

3963610

 

Ընդամենը

140

X

19167101

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան