Համարը 
N 504
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" դեկտեմբերի 2004թ.

 N 504

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին և 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել՝

ա) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ՝ համաձայն թիվ1 հավելվածի.

բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 22.03.2011 N 133-Ն)

3. Սահմանել, որ`

ա) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է.

բ) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է և լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելը.

գ) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում և շարունակական վերապատրաստում, գնումների բնագավառում մասնագիտական, ներառյալ իրավական խորհրդատվություն, հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն, գնումների ընթացակարգերի կազմակերպում.

(3-րդ կետը փոփ. 22.03.2011 N 133-Ն)

4. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության տնօրինության գույքը` բացառությամբ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության տնօրինության նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:

6. ԼՂՀ կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության կարգը, գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության», «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման», «Գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման», «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության» կարգերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:

7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 84 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 504 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Կենտրոնի հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է` ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության:

3. Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Կենտրոնն իր լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

5. Կենտրոնը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ: Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կենտրոնը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կենտրոնի պարտավորությունների համար:

6. Կենտրոնն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

7. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:

8. Կենտրոնի անվանումն է`

հայերեն լրիվ` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ԳԱԿ,

ռուսերեն լրիվ` «Центр содействия закупок» государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` ЦСЗ,

անգլերեն լրիվ` «Procurement support center» non commercial state organization,

անգլերեն կրճատ` PSC:

9. Կենտրոնի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25:

 

2. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Կենտրոնի հիմնական գործունեության առարկան և նպատակը «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված`

1) գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է,

2) լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է:

11. Կենտրոնը, վճարովի հիմունքներով, իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում ու շարունակական վերապատրաստում,

2) գնումների բնագավառում մասնագիտական, ներառյալ իրավական խորհրդատվություն,

3) հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն,

4) գնումների ընթացակարգերի կազմակերպում:

 

3. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Կենտրոնը`

1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումը ու շարունակական վերապատրաստումը.

2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.

3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`

ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,

բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.

4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները և ներկայացնում եզրակացություններ.

6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմնին.

7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.

8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`

ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհրդին եզրակացություն է ներկայացնում յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,

գ. հրապարակում է խորհրդի որոշումները.

9) աջակցում է լիազոր մարմնին` գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման հարցում.

10) իրականացնում է գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

13. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:

 

4. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

15. Հիմնադրի լիազորություններն են`

1) կենտրոնի հիմնադրումը.

2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.

7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

16. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

2) կենտրոնի կառավարման մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

3) կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

4) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) կենտրոնի մասնաճյուղերի և/կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

7) կենտրոնի տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի, տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերի սահմանումը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

 

5. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Կենտրոնի սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:

19. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

20. Հիմնադիրը կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:

21. Կենտրոնին հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է կենտրոնը:

22. Կենտրոնի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

 

6. ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը: Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

24. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

25. Հիմնադրի կողմից գույքը կենտրոնին ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

26. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ կենտրոնի իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

 

7. ԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Կենտրոնի եկամուտների աղբյուրներն են`

1) «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված լիազորությունների կատարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող վճարը,

2) գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` կենտրոնին փոխանցվող վճարները,

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցները.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրները:

28. Կենտրոնի` սույն կանոնադրության 27-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) հանդիսանում են կենտրոնի սեփական միջոցները:

29. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարի հաշվարկման և/կամ հատկացման ժամանակ այդ վճարից կենտրոնի սեփական միջոցները չեն նվազեցվում:

30. Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցների`

1) համապատասխան մասն ուղղվում է բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետների (մասնագետների) վարձատրությանը, եթե վերջիններս վարձատրվում են,

2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունը, ուղղվում է`

ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը` 50 տոկոսի չափով,

բ. կենտրոնի աշխատակիցների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով,

գ. կենտրոնի աշխատակիցների վերապատրաստմանը` 10 տոկոսի չափով,

դ. կենտրոնի կարողությունների զարգացմանը` 10 տոկոսի չափով:

31. Կենտրոնի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

32. Կենտրոնը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:

 

8. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

33. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կենտրոնի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

34. Կենտրոնի պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

35. Կենտրոնի պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

36. Կենտրոնի պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

37. Կենտրոնի պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

38. Կենտրոնի պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

39. Կենտրոնի պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

40. Կենտրոնի պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

41. Կենտրոնի պետը կարող է ունենալ տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կենտրոնի պետը: Տեղակալը փոխարինում է կենտրոնի պետին` նրա հանձնարարությամբ:

 

9. ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Կենտրոնի պետը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ, այդ թվում իր և կենտրոնի աշխատակիցների գործուղումների վերաբերյալ, աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր,

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

7) հաստատում է կենտրոնի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.

8) նշանակում է կենտրոնի ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.

9) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) կենտրոնի տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հիման վրա հաստատում է կենտրոնի աշխատողների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.

11) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

10. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

43. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

44. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

45. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

46. Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

47. Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

48. Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

(Հավելված 1-ը խմբ. 22.03.2011 N 133-Ն)

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 504 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 

Հ/Հ

 

Գույքի անվանումը

 

քանակը

(հատ)

Մեկ միավորի հաշվեկշռային

արժեքը (ՀՀ դրամ)

գումարը

(ՀՀ դրամ)

 

1.

2.

3.

4.

5.

1

Փափուկ կահույք

1

233000

233000

2

Բազկաթոռ

15

23000

345000

3.

Բազկաթոռ՝ մեծ

1

35000

35000

4.

Բազկաթոռ՝ մեծ

1

56000

56000

5.

Բազկաթոռ՝ սովորական

10

10000

100000

6.

Աթոռ

17

13000

221000

7.

Տպիչ HP LJ 1005

1

156533

156533

8.

Տպիչ HP LJ 1200

1

217560

217560

9.

Տպիչ HP LJ 1150

1

220400

220400

10.

Տպիչ Epson Color C 62

1

58000

58000

11.

Պատճենահանող սարք Canon 7161

1

967260

967260

12.

Համակարգիչ P4

1

523480

523480

13.

Համակարգիչ P4

1

505680

505680

14.

Համակարգիչ P4

1

469800

469800

15.

Պրոցեսոր P4-2,4 GH 256MB

4

312864

1251458

16.

Պրոցեսոր P4-2,4 GH 256MB

4

295298

1181192

17.

Մոնիտոր Samsung 757 dfx

2

97440

194880

18.

Մոնիտոր Samsung 753 S

2

81200

162400

19.

Մոնիտոր Samsung 753 S

4

79400

317600

20.

Հոսանքի անխափան սնուցման սարք

APC Back 475 UPS

4

104400

417600

21.

USB Flash Drive

1

20500

20500

22.

Intel netport PCLA4462 print server

1

189000

189000

23.

Notebooks P 4 2.6GH 256 MB

1

2280000

2280000

24.

Notebooks HP pavilion zu 160 us

1

1305000

1305000

25.

Սեղան՝ համակարգչային

11

40000

440000

26.

Սեղան՝ համակարգչային

1

45000

45000

27.

Սեղան՝ երկու պահարանիկով

2

70000

140000

28.

Սեղան՝ երկու պահարանիկով

1

75000

75000

29.

Սեղան

4

18000

72000

30.

Սեղան՝ համակ.

1

160000

160000

31.

Սեղան՝ համակ.

1

81000

81000

32.

Սեղան՝ լրագրային

1

80000

80000

33.

Գրապահարան

1

40000

40000

34.

Գրապահարան

4

45750

183000

35.

Գրապահարան

1

70000

70000

36.

Գրապահարան

1

90000

90000

37.

Կախիչ

6

13300

79800

38.

Երկաթյա պահարան

2

122400

244800

39.

Երկաթյա պահարան

1

12800

12800

40.

Երկաթյա պահարան

1

5500

5500

41.

Տակդիր՝ պատճենահանող

սարքի համար

1

25000

25000

42.

Հեռուստացույցի տակդիր

1

                       28000                        

28000

43.

Հեռուստացույցի տակդիր

1

36000

36000

44.

Հեռուստացույց JVC

1

123000

123000

45.

Հեռուստացույց JVC 21 LMG

1

157000

157000

46.

Ավտոձայնարկիչ

1

141000

141000

47.

Հեռախոս KX T 7730

1

51000

51000

48

Հեռախոսակայան Panasonic 206

1

214700

214700

49.

Հեռաֆաքս Panasonic

1

150000

150000

50.

Սառնարան

1

250000

250000

51.

Փոշեկուլ

1

37500

37500

52.

Օդափոխիչ

1

437250

437250

53.

Օդամղիչ

2

18000

36000

54.

Ջեռուցիչ՝ 6 սեկցիանոց

5

26000

130000

55.

Ջեռուցիչ՝ 12 սեկցիանոց

2

30900

61800

56.

Ջեռուցիչ՝ 6 սեկցիա, 2 ռեժիմ

1

34000

34000

57.

Ջեռուցիչ՝ 11 սեկցիա

1

44000

44000

58.

Ավտոմեքենա ԳԱԶ-3110-121

1

3963610

3963610

 

Ընդամենը

140

X

19167101

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան