ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 փետրվարի 2022թ. |
N 113-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 504 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությունը վերակազմակերպելու մասին» N 504 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները ՝
1) որոշման նախաբանում «ԼՂՀ» հապավումը հանել.
2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում և որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 31-րդ կետում «ֆինանսների» բառից հետո լրացնել «և էկոնոմիկայի» բառերը.
3) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 4-րդ կետում «օրենքի» բառից առաջ, 10-րդ, 27-րդ և 40-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
4) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 1-ին կետում «(այսուհետ` կենտրոն)» բառերը փոխարինել «(այսուհետ` կազմակերպություն)» բառերով,
բ. ամբողջ տեքստում, բացառությամբ 1-ին կետի, 8-րդ կետի 2-րդ պարբերության, 10-րդ կետի 1-ին ենթակետի և 13-րդ կետի «Կենտրոն», «կենտրոն», «Կենտրոնի պետ» և «կենտրոնի պետ» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «Կազմակերպություն», «կազմակերպություն», «Կազմակերպության տնօրեն» և «կազմակերպության տնօրեն» բառերի համապատասխան հոլովաձևերով,
գ. 4-րդ, 43-րդ և 45-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգիրք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
դ. 13-րդ կետում «Գնումների աջակցման կենտրոնի» բառերը փոխարինել «Կազմակերպության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի փետրվարի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |