Համարը 
N 504
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" դեկտեմբերի 2004թ.

 N 504

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին և 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 10.02.22 N 113-Ն)

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել՝

ա) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն թիվ1 հավելվածի.

բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 22.03.2011 N 133-Ն)

3. Սահմանել, որ`

ա) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է.

բ) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը «Գնումների մասին» օրենքով նախատեսված գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է և լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելը.

գ) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում և շարունակական վերապատրաստում, գնումների բնագավառում մասնագիտական, ներառյալ իրավական խորհրդատվություն, հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն, գնումների ընթացակարգերի կազմակերպում.

(3-րդ կետը փոփ. 22.03.2011 N 133-Ն, 14.03.19 N 153-Ն, լրաց., փոփ. 10.02.22 N 113-Ն)

4. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության տնօրինության գույքը` բացառությամբ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության տնօրինության նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:

6. ԼՂՀ կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության կարգը, գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության», «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման», «Գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման», «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեության» կարգերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:

7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 84 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 504 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

(1-ին կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

2. Կազմակերպության հիմնադիրը Արցախի Հանրապետությունն է` ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության:

(2-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

3. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

4. Կազմակերպությունն իր լիազորություններն իրականացնում է Քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

5. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կազմակերպությունը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ: Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների համար:

(5-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

6. Կազմակերպությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

(6-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:

(7-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

8. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ԳԱԿ,

ռուսերեն լրիվ` «Центр содействия закупок» государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` ЦСЗ,

անգլերեն լրիվ` «Procurement support center» non commercial state organization,

անգլերեն կրճատ` PSC:

(8-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25:

(9-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

(2-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

10. Կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակը «Գնումների մասին» օրենքով նախատեսված`

1) գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է,

2) լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է:

(10-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

11. Կազմակերպությունը, վճարովի հիմունքներով, իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում ու շարունակական վերապատրաստում,

2) գնումների բնագավառում մասնագիտական, ներառյալ իրավական խորհրդատվություն,

3) հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն,

4) գնումների ընթացակարգերի կազմակերպում:

(11-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն )

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(3-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

12. Կազմակերպությունը`

1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումը ու շարունակական վերապատրաստումը.

2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.

3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`

ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,

բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.

4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները և ներկայացնում եզրակացություններ.

6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմնին.

7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.

8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`

ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհրդին եզրակացություն է ներկայացնում յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,

գ. հրապարակում է խորհրդի որոշումները.

9) աջակցում է լիազոր մարմնին` գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման հարցում.

10) իրականացնում է գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

(12-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

13. Կազմակերպության լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:

(13-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(4-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

14. Կազմակերպության հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(14-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

15. Հիմնադրի լիազորություններն են`

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպությանն սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

5) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

6) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

7) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

(15-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

16. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

(16-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

2) կազմակերպության կառավարման մարմնի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

3) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

4) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) կազմակերպության մասնաճյուղերի և/կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

7) կազմակերպության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի, տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերի սահմանումը.

9) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

(17-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

(5-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

18. Կազմակերպության սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:

(18-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

19. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

(19-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

20. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

(20-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

21. Կազմակերպությանն հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

(21-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

22. Կազմակերպության սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

(22-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ,

ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

(6-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը: Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

(23-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

24. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կազմակերպության սեփականությունն են: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

(24-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

25. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

(25-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

26. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ կազմակերպության իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

(26-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

(7-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

27. Կազմակերպության եկամուտների աղբյուրներն են`

1) «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված լիազորությունների կատարման համար Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող վճարը,

2) գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` կազմակերպությանը փոխանցվող վճարները,

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցները.

4) Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրները:

(27-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն,10.02.22 N 113-Ն)

28. Կազմակերպության` սույն կանոնադրության 27-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) հանդիսանում են կազմակերպության սեփական միջոցները:

(28-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

29. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարի հաշվարկման և/կամ հատկացման ժամանակ այդ վճարից կազմակերպության սեփական միջոցները չեն նվազեցվում:

(29-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

30. Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցների`

1) համապատասխան մասն ուղղվում է բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետների (մասնագետների) վարձատրությանը, եթե վերջիններս վարձատրվում են,

2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունը, ուղղվում է`

ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը` 50 տոկոսի չափով,

բ. կազմակերպության աշխատակիցների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով,

գ. կազմակերպության աշխատակիցների վերապատրաստմանը` 10 տոկոսի չափով,

դ. կազմակերպության կարողությունների զարգացմանը` 10 տոկոսի չափով:

(30-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

31. Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

(31-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, լրաց., փոփ. 10.02.22 N 113-Ն)

32. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:

(32-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

(8-րդ բաժինը փոփ.10.02.22 N 113-Ն)

 

33. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կազմակերպության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

(33-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն,10.02.22 N 113-Ն )

34. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

(34-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

35. Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(35-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

36. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

(36-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

37. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

(37-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

38. Կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

(38-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

39. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(39-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

40. Կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(40-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

41. Կազմակերպության տնօրենը կարող է ունենալ տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Տեղակալը կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

(41-րդ կետը խմբ. 14.03.19 N 153-Ն, փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

9.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(9-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

42. Կազմակերպության տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ, այդ թվում իր և կազմակերպության աշխատակիցների գործուղումների վերաբերյալ, աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր,

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

7) հաստատում է կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.

8) նշանակում է կազմակերպության ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.

9) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) կազմակերպության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հիման վրա հաստատում է կազմակերպության աշխատողների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.

11) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

(42-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

 

10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

(10-րդ բաժինը փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

43. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(43-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

44. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

(44-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

45. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(45-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

46. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

(46-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

47. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(47-րդ կետը փոփ. 10.02.22 N 113-Ն)

48. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Արցախի Հանրապետության պետական բյուջե:

(48-րդ կետը փոփ. 14.03.19 N 153-Ն, 10.02.22 N 113-Ն)

(Հավելված 1-ը խմբ. 22.03.2011 N 133-Ն, փոփ., խմբ. 14.03.19 N 153-Ն, լրաց.,

փոփ. 10.02.22 N 113-Ն)

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 504 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 

Հ/Հ

 

Գույքի անվանումը

 

քանակը

(հատ)

Մեկ միավորի հաշվեկշռային

արժեքը (ՀՀ դրամ)

գումարը

(ՀՀ դրամ)

 

1.

2.

3.

4.

5.

1

Փափուկ կահույք

1

233000

233000

2

Բազկաթոռ

15

23000

345000

3.

Բազկաթոռ՝ մեծ

1

35000

35000

4.

Բազկաթոռ՝ մեծ

1

56000

56000

5.

Բազկաթոռ՝ սովորական

10

10000

100000

6.

Աթոռ

17

13000

221000

7.

Տպիչ HP LJ 1005

1

156533

156533

8.

Տպիչ HP LJ 1200

1

217560

217560

9.

Տպիչ HP LJ 1150

1

220400

220400

10.

Տպիչ Epson Color C 62

1

58000

58000

11.

Պատճենահանող սարք Canon 7161

1

967260

967260

12.

Համակարգիչ P4

1

523480

523480

13.

Համակարգիչ P4

1

505680

505680

14.

Համակարգիչ P4

1

469800

469800

15.

Պրոցեսոր P4-2,4 GH 256MB

4

312864

1251458

16.

Պրոցեսոր P4-2,4 GH 256MB

4

295298

1181192

17.

Մոնիտոր Samsung 757 dfx

2

97440

194880

18.

Մոնիտոր Samsung 753 S

2

81200

162400

19.

Մոնիտոր Samsung 753 S

4

79400

317600

20.

Հոսանքի անխափան սնուցման սարք

APC Back 475 UPS

4

104400

417600

21.

USB Flash Drive

1

20500

20500

22.

Intel netport PCLA4462 print server

1

189000

189000

23.

Notebooks P 4 2.6GH 256 MB

1

2280000

2280000

24.

Notebooks HP pavilion zu 160 us

1

1305000

1305000

25.

Սեղան՝ համակարգչային

11

40000

440000

26.

Սեղան՝ համակարգչային

1

45000

45000

27.

Սեղան՝ երկու պահարանիկով

2

70000

140000

28.

Սեղան՝ երկու պահարանիկով

1

75000

75000

29.

Սեղան

4

18000

72000

30.

Սեղան՝ համակ.

1

160000

160000

31.

Սեղան՝ համակ.

1

81000

81000

32.

Սեղան՝ լրագրային

1

80000

80000

33.

Գրապահարան

1

40000

40000

34.

Գրապահարան

4

45750

183000

35.

Գրապահարան

1

70000

70000

36.

Գրապահարան

1

90000

90000

37.

Կախիչ

6

13300

79800

38.

Երկաթյա պահարան

2

122400

244800

39.

Երկաթյա պահարան

1

12800

12800

40.

Երկաթյա պահարան

1

5500

5500

41.

Տակդիր՝ պատճենահանող

սարքի համար

1

25000

25000

42.

Հեռուստացույցի տակդիր

1

                       28000                        

28000

43.

Հեռուստացույցի տակդիր

1

36000

36000

44.

Հեռուստացույց JVC

1

123000

123000

45.

Հեռուստացույց JVC 21 LMG

1

157000

157000

46.

Ավտոձայնարկիչ

1

141000

141000

47.

Հեռախոս KX T 7730

1

51000

51000

48

Հեռախոսակայան Panasonic 206

1

214700

214700

49.

Հեռաֆաքս Panasonic

1

150000

150000

50.

Սառնարան

1

250000

250000

51.

Փոշեկուլ

1

37500

37500

52.

Օդափոխիչ

1

437250

437250

53.

Օդամղիչ

2

18000

36000

54.

Ջեռուցիչ՝ 6 սեկցիանոց

5

26000

130000

55.

Ջեռուցիչ՝ 12 սեկցիանոց

2

30900

61800

56.

Ջեռուցիչ՝ 6 սեկցիա, 2 ռեժիմ

1

34000

34000

57.

Ջեռուցիչ՝ 11 սեկցիա

1

44000

44000

58.

Ավտոմեքենա ԳԱԶ-3110-121

1

3963610

3963610

 

Ընդամենը

140

X

19167101

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան