Համարը 
ՀՕ-68-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 18-ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 16-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում «ինչպես նաև» բառերը փոխարինել «ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար» բառերով:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «բ», «զ», «ը» և «ժզ» կետերը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 3-րդ, 7-րդ, 9-րդ և 17-րդ գլուխները:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «31 հոդվածի 2-րդ կետով,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Եռամսյակային հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով, 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հայտարարությունը վճարողները ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասը «15-ը ներառյալ» բառերից հետո լրացնել «,իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը կիսամյակը մեկ` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ» բառերով.

5) 6-րդ մասից հանել «և 28-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7-րդ հոդվածի «ա1» (բացառությամբ առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության) կետով սահմանված գործունեության տեսակի իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետով սահմանված գործունեության տեսակի մասով:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «ա» կետը «(սահմանային չափը)» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով.

2) 4-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «հաշվետու եռամսյակի արդյունքներով» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի արդյունքներով» բառերով.

բ. երկրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ, կիսամյակ) օրացուցային օրերի թիվը:»:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «գ» կետում «գյուղական վայրերի համար» բառերը փոխարինել «այլ վայրերի համար» բառերով.

2) 2-րդ մասը «Հաշվետու եռամսյակի արդյունքներով» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի արդյունքներով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «2100.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերից հետո լրացնել «,իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` համապատասխանաբար 2000.0 հազար դրամը (սահմանային չափը) և 4200.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «(սահմանային չափը)» բառերից հետո լրացնել «, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածի`

1) «դ» կետում «ապրիլ-հոկտեմբեր» բառերը փոխարինել «մայիս-սեպտեմբեր» բառերով.

2) «զ» կետից հանել «Մարտակերտի, Հադրութի,» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «ուղևորների կանոնավոր փոխադրումների երթուղիների համար» բառերը փոխարինել «երթուղիների հետ կապված» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 42-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի իմաստով`

1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:»:

 

Հոդված 13. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով, իսկ «800.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերը` «2400.0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում 4800.0 հազար դրամը (սահմանային չափը)» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «մեծությունը» բառից առաջ լրացնել «,ինչպես նաև օրենքի 7-րդ հոդվածի «ժը» կետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի» բառերով, իսկ «մեծությունից» բառից հետո` «(հաստատագրված վճարի չափից)» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 941-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ մասերը:

 

Հոդված 16. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասից հանել «47 հոդվածի «գ» ենթակետում նշված` ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը,» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 98-րդ հոդվածից հանել ««ը»,» և ««ժզ»,» թվարկումները:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 7-րդ հոդվածի «գ» և «ե» կետերով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչև 2011 թվականի հունվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 դեկտեմբերի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-68-Ն