ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հաստատագրված վճարներ վճարողների շրջանակը, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը՝ սույն օրենքի խախտման համար:
|
Հոդված 2. |
Հաստատագրված վճարի հասկացությունը |
1. Սույն օրենքի իմաստով՝ հաստատագրված վճարը սույն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
2. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:
3. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) շահութահարկի գումարին:
|
Հոդված 3. |
Հաստատագրված վճար վճարողները |
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ վճարողներ):
|
Հոդված 4. |
Հաստատագրված վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը |
Հաստատագրված վճար վճարողները «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:
Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեություն իրականացնողները ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր հանդիսացող առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները:
Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով` բացառապես առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնողներն ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):
Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով` բացառապես առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):
(4-րդ հոդվածը լրաց. 12.03.2008 ՀՕ-4, 24.06.2009 ՀՕ-36-Ն)
|
Հոդված 5. |
Հարկային արտոնությունների կասեցումը |
Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
(5-րդ հոդվածը փոփ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 6. |
Հաստատագրված վճարի կառուցվածքը |
Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով՝ բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» և «իա» կետերով նախատեսված գործունեության տեսակների, որոնց համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:
(6-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-155, 14.09.2005 ՀՕ-217, 12.03.2008 ՀՕ-4)
|
Հոդված 7. |
Հարկվող օբյեկտը |
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները՝
ա/ առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն).
ա1/ առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).
բ/(կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
գ/ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
դ/ ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե/ վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
զ/(կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
է/ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
ը/(կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
թ/ ավտոկանգառների գործունեությունը.
ժ/ արդյունագործական ձկնորսության գործունեությունը.
ժա/(կետն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
ժբ/ (կետն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
ժգ/ խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ/ շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժդ1/ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
ժե/ համակարգչային խաղերի կազմակերպումը.
ժզ/(կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
ժէ/ վիճակախաղերի կազմակերպում.
ժը) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.
ժթ) բիլիարդ խաղի կազմակերպումը.
ի) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.
իա) ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը:
(7-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-155, խմբ., լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217, լրաց. 15.02.2006 ՀՕ-261, խմբ., լրաց. 12.03.2008 ՀՕ-4, փոփ., լրաց. 17.09.2008 ՀՕ-48-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 9. |
Հաստատագրված վճարի չափի որոշումը |
1. Հաստատագրված վճարի չափի որոշումը (գնահատումը) իրականացվում է վճարողների կողմից ինքնուրույն՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում հաստատագրված վճարի չափը որոշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմինները (այսուհետ՝ հարկային մարմին)՝ սույն օրենքին համապատասխան:
|
Հոդված 10. |
Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը |
1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ՝ հայտարարություն)՝ երկու օրինակից՝ հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
2. Հարկային մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:
3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:
6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում է վճարողի կողմից:
7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում՝ առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը՝ բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:
9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժդ1» և «ժէ» կետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:
(10-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-155, լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217, 17.09.2008 ՀՕ-48-Ն, 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 11. |
Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը |
1. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 251-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)՝ սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:
2. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժը» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ՝ ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:
(11-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-228, լրաց. 15.02.2006 ՀՕ-261, 12.03.2008 ՀՕ-4, փոփ. 29.12.2008 ՀՕ-85-Ն, 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 12. |
Նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում հաստատագրված վճարի չափի որոշումը |
Հարկային մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից՝ նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում՝ սույն օրենքի 94 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:
|
Հոդված 13. |
Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները |
1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Եռամսյակային հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ:
Սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
Սույն օրենքով սահմանված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:
Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:
3. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով, 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հայտարարությունը վճարողները ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը կիսամյակը մեկ` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 19.10.2005 ՀՕ-228, լրաց. 15.02.2006 ՀՕ-261, 12.03.2008 ՀՕ-4, խմբ. 17.09.2008 ՀՕ-48-Ն, փոփ. 15.04.2010 ՀՕ-22-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 14. |
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը |
Ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, ինչպես նաև դրանց փոփոխությունները գրանցվում (վերագրանցվում) են հարկային մարմնում՝ խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:
|
Հոդված 15. |
Վճարողների կողմից հաշվառման վարումը և հաշվարկների ներկայացումը |
1. Վճարողները ԼՂՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ ԼՂՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, սույն օրենքով և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:
2. Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:
3. Սույն օրենքով նախատեսված հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների (դրանցից յուրաքանչյուրի) գծով վճարողները վարում են առանձնացված հաշվառում (իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար՝ առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի և դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային պետական վարչության մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում և հայտարարագրերում:
(15-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-85-Ն)
|
Հոդված 16. |
Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը |
1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 251-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի (կամ եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց՝ սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:
(16-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-228, 15.02.2006 ՀՕ-261, լրաց. 12.03.2008 ՀՕ-4)
|
Հոդված 17. |
Վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը |
1. Վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում վճարողներն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում): Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով՝ անկախ հաստատագրված վճարների կատարումից:
|
Հոդված 18. |
Մատակարարներին վճարված հարկի գումարները |
Վճարողները սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին (ինչպես նաև ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում) վճարված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):
|
Հոդված 19. |
Հաստատագրված վճարի վճարման կարգը և ժամկետները |
1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:
3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:
(19-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 20. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը |
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7-րդ հոդվածի «ա1» (բացառությամբ առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության) կետով սահմանված գործունեության տեսակի իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետով սահմանված գործունեության տեսակի մասով:
(20-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217, 19.10.2005 ՀՕ-228, 15.02.2006 ՀՕ-261, 12.03.2008 ՀՕ-4, խմբ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 201. |
Հոդված 7-ի «դ» կետում նշված գործունեության մասով հաստատագրված վճարի գործողության դադարումը |
(201-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 2
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 21. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը.
բ/ կրպակ (տաղավար) է համարվում առևտրական գործունեություն իրականացնելու համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը.
գ/ առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ՝ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի համար՝ ամբողջ մակերեսը:
(21-րդ հոդվածը լրաց. 12.03.2008 ՀՕ-4)
|
Հոդված 22. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում 10 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով (այդ թվում՝ վարձակալված) առևտրական գործունեություն իրականացնողները:
2. Հաստատագրված վճար վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են՝
ա/ առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը.
բ/ այդ շինությունում առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը.
գ/ գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքը 10 քառակուսի մետրից չգերազանցելը:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա/ այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվարկով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 1000.0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամը (սահմանային չափը).
բ/ սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.
գ/ դեղատների վրա՝ դեղանյութերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի մասով.
դ/ գազի վաճառքի կետերում, ինչպես նաև դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի և քսայուղերի գծով առևտրական գործունեության վրա.
ե/ մամուլի կրպակներում թերթերի, հանդեսների, փաստավավերագրերի, տեղեկագրերի, պարբերականների վաճառք իրականացնող հարկ վճարողների վրա.
զ) առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված՝ սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում սույն օրենքին համապատասխան գանձվում է (համախառն եկամտից սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից և սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված սահմանային չափը գերազանցած լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ) նաև հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի արդյունքներով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում՝ 50 տոկոսը:
Այդպիսի դեպքերում հաստատագրված վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ փաստացի զբաղեցրած առևտրային տարածքը.
բ/ հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ, կիսամյակ) օրացուցային օրերի թիվը:
Հարկ վճարողը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.03.2008 ՀՕ-4, լրաց., խմբ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 23. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
1. Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 32-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Բնակելի տարածքից (պատուհանից և այլն) անմիջականորեն վաճառք իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է՝
ա/ երեք քառակուսի մետր տարածք ունեցող կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը չի գերազանցում 10 քառակուսի մետրը.
բ/ անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսի հաշվառմամբ կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը գերազանցում է 10 քառակուսի մետրը:
|
Հոդված 24. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ խանութներում, կրպակներում (տաղավարներում) վճարողի առևտրական գործունեության համար զբաղեցրած առևտրական տարածքը՝ քառակուսի մետրերով.
բ/ ամսվա ընթացքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 25. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար խանութի, կրպակի (տաղավարի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա/ Ստեփանակերտ քաղաքի համար 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
բ/ շրջկենտրոնների համար 0.8-ից 1.0-ի շրջանակներում, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
գ/ այլ վայրերի համար 0.25-ից 0.5-ի շրջանակներում, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ուղղիչ գործակիցներ սահմանելը կիրառվում են այդ ենթակետերում նշված առավելագույն գործակիցները:
2. Հաշվետու եռամսյակի արդյունքներով, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ կիրառվում են հետևյալ ուղղիչ գործակիցները՝
ա/ օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում՝ 0.7.
բ/ առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից ԼՂՀ ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում՝ 1.4:
3. Բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից:
4. (կետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-32)
(25-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32, փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
ԳԼՈՒԽ 21
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ
(գլուխը լրաց. 12.03.2008 ՀՕ-4)
|
Հոդված 251. |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում առևտրի իրականացման վայրերում գտնվող` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 1000.0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2100.0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` համապատասխանաբար 2000.0 հազար դրամը (սահմանային չափը) և 4200.0 հազար դրամը (սահմանային չափը).
բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.
գ) առևտրի իրականացման վայրում սեփականության իրավունքով իրենց պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրեր վաճառող քաղաքացիների վրա:
(251-րդ հոդվածը լրաց. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 252. |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 253. |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալը |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում առևտրական տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով:
|
Հոդված 254. |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
|
Ստեփանակերտ քաղաքի համար՝ |
1.0 |
|
շրջկենտրոնների համար` |
0.6 |
|
այլ վայրերի համար` |
0.3: |
(21-ին գլուխը լրաց. 12.03.2008 ՀՕ-4)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 26. |
Առևտրի իրականացման վայր հասկացությունը |
(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 27. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողները |
(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 28. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը և տեղեկությունների ներկայացումը |
(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 29. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը |
(29-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 30. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(30-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 31. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(31-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 32. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.
բ/ խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների համախումբը.
գ/ հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը.
դ/ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկաման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
(32-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 33. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ներառյալ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):
Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճար վճարողներ են համարվում վարձակալները:
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա/ այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը), իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամը (սահմանային չափը).
բ/ հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղակայված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա:
(33-րդ հոդվածը խմբ. 15.02.2006 ՀՕ-261, լրաց. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 34. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 1500-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
(34-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-85, խմբ. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 35. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով:
2. Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:
(35-րդ հոդվածը խմբ. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 36. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա/ բացօթյա վայրերի համար տարածքի օգտագործման գործոնի հետ կապված ՝ 0.7.
բ/ բար-վարյետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից մինչև 600-ն) աշխատող բարերի համար լրացուցիչ՝ 1.5.
գ/ սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար 0.5.
դ/ բացօթյա վայրերի համար մայիս-սեպտեմբեր ամիսներին լրացուցիչ կիրառվում է 1.2 գործակից.
ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի հետ կապված`
մինչև 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.75,
մինչև 150 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.85,
մինչև 300 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 1.0,
մինչև 500 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 300 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար լրացուցիչ` 0.6,
500 քառակուսի մետրից ավելի մակերեսի դեպքում` 500 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար լրացուցիչ` 0.3.
զ) Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.5.
է) առևտրի իրականացման վայրերում արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար լրացուցիչ` 0.5:
(36-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.02.2006 ՀՕ-261, լրաց. 12.03.2008 ՀՕ-4, փոփ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Գ Լ ՈՒ Խ 41
ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 361. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով` բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է մասնավորապես ցնցուղարանների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպումը:
|
Հոդված 362. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները |
Վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ վճարովի ծառայությունների մատուցման մասով:
|
Հոդված 363. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը |
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 364. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում բաղնիքների և ցնցուղարանների գործունեության կազմակերպման շենք-շինությունների ընդհանուր մակերեսը՝ քառակուսի մետրերով:
|
Հոդված 365. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա) սաունաների և (կամ) շոգեբաղնիքների համար՝ 0.5.
բ) սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների և (կամ) ցնցուղարանների համար՝ 0.25:
(41-ին գլուխը լրաց. 15.02.2006 ՀՕ-261)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 37. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ տաքսի-ավտոմեքենա է համարվում համապատասխան տարբերանշաններով թեթև մարդատար ավտոմեքենան, որով իրականացվում են ուղևորափոխադրումներ, և ուղևորից կամ ուղևորներից ուղեվարձը գանձվում է ըստ ավտոմեքենայում տեղադրված սակաչափիչի կամ վազքաչափիչի ցուցմունքի.
ա1) ավտոբուս է համարվում փոքր, միջին և բարձր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 17 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ` վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոցը.
ա2) միկրոավտոբուս է համարվում հատուկ փոքր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 9-16 նստատեղ ունեցող (ներառյալ` վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոցը.
բ/ ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը՝ տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.
գ/ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:
(37-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-222)
|
Հոդված 38. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները:
2. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) փոխադրումների համար:
(38-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 39. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
1. Հաստատագրված վճարի ամսական չափը (դրամական արտահայտությամբ) հաշվարկվում է ելակետային տվյալի (տվյալների) և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի`
- 2000-ապատիկի չափով` թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար,
- 100-ապատիկի չափով` ավտոբուսների և միկրոավտոբուսների համար:
2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները:
3. Օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի անսարքության դեպքում վճարողն այն կարող է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխարինել այլ տրանսպորտային միջոցով:
Սույն կետով սահմանված դեպքերում հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով փոխարինված տրանսպորտային միջոցի ելակետային տվյալները:
(39-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.02.2003 ՀՕ-32, խմբ. 14.09.2005 ՀՕ-222)
|
Հոդված 40. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
(վերնագիրը խմբ. 26.02.2003 ՀՕ-32)
Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում՝
- թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար՝ 1.0,
- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար՝ ավտոմեքենայի բեռնատարողությունը՝ արտահայտված տոննաներով,
- ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար`
ա) նստատեղերի քանակը,
բ) ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրերի թիվը, որն ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար չի կարող պակաս լինել տրանսպորտի բնագավառի լիազորված մարմնի կողմից հաստատված չվացուցակի օրերի թվից:
(40-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-222)
|
Հոդված 41. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
1. Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
Ստեփանակերտ քաղաքում՝ 3.0
այլ բնակավայրերում՝ 2.8:
Թեթև մարդատար ավտոմեքենաներով միջազգային, միջպետական ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար՝ սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցն է 1.6:
3. Ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) երթուղիների հետ կապված`
միջշրջանային, այդ թվում`
- շրջանների հետ 0.7
- Ստեփանակերտ քաղաքի հետ 1.0
ներշրջանային 0.6
ներքաղաքային, այդ թվում`
- Ստեփանակերտ քաղաքում 1.1
- մնացած քաղաքներում 0.7
միջպետական, այդ թվում`
- Հայաստանի Հանրապետության հետ 1.5
- Հայաստանի Հանրապետությունից դուրս 4.0
բ) ավտոբուսներով ներհանրապետական երթուղիների
սպասարկման համար` լրացուցիչ 0.8:
(41-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-85, խմբ. 14.09.2005 ՀՕ-222, փոփ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 42. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով`
1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:
(42-րդ հոդվածը խմբ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 43. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում վարսավիրական ծառայության մատուցման գործունեություն կազմակերպողները:
|
Հոդված 44. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 45. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ վարսավիրական ծառայության աշխատատեղերի քանակը.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 46. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Վարսավիրանոցների գտնվելու վայրի հետ կապված՝ վարսավիրական ծառայության հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են
ա/ Ստեփանակերտ քաղաքի համար 1.0
բ/ այլ վայրերի համար 0.6:
Գ Լ ՈՒ Խ 7
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 47. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
(47-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 48. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(48-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 49. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(49-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 50. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(50-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 51. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
ԳԼՈՒԽ 8
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 52. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ/ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը.
գ/ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը:
|
Հոդված 53. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողների վրա, որոնց եռամսյակային իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով գերազանցում է 2400.0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում 4800.0 հազար դրամը (սահմանային չափը):
(53-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-261, 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 54. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15.000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
(54-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 55. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը:
բ/ (կետն ուժը կորցրել է 15.02.2006 ՀՕ-261)
(55-րդ հոդվածը փոփ. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 551. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
Ստեփանակերտ քաղաքի համար՝ 1.0,
այլ վայրերի համար՝ 0.8:
(551-ին հոդվածը լրաց. 15.02.2006 ՀՕ-261)
Գ Լ ՈՒ Խ 9
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 56. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ հասկացությունը |
(56-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 57. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(57-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 58. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(58-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 59. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(59-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
ԳԼՈՒԽ 91
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 591. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով՝ գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
|
Հոդված 592. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 593. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է՝
ա/ բնական գազի գազալցման կայանի (կետի) համար` ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 500000-ապատիկի չափով, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 10 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը.
բ/ հեղուկ գազի (պրոպան) գազալցման կայանի (կետի) համար` ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 100000-ապատիկի չափով:
(593-րդ հոդվածը խմբ. 12.03.2008 ՀՕ-4, փոփ. 29.12.2008 ՀՕ-85-Ն)
|
Հոդված 594. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը:
|
Հոդված 595. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա) Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանում և դրանից դուրս՝ ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝ 1.0.
բ) այլ վայրերում`
- բնական գազի գազալցման կայանի (կետի) համար` 0.4,
- հեղուկ գազի գազալցման կայանի (կետի) համար` 0.8:
(595-րդ հոդվածը խմբ. 12.03.2008 ՀՕ-4)
(91-ին գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 60. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.
բ/ ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը):
(60-րդ հոդվածը փոփ. 12.03.2008 ՀՕ-4)
|
Հոդված 61. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում ավտոկանգառների գործունեության կազմակերպողները (ներառյալ գիշերային ժամերին):
|
Հոդված 62. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակցի արտադրյալի 5-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 63. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը՝ քառակուսի մետրերով.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 64. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
Ավտոկանգառների գտնվելու վայրի հետ կապված՝ հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցն է 0.8:
Գ Լ ՈՒ Խ 11
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 65. |
Արդյունագործական ձկնորսություն հասկացությունը |
Արդյունագործական ձկնորսություն է համարվում շահույթ ստանալու նպատակով ջրային ավազանում իրականացվող ձկնորսական գործունեությունը, որը կատարվում է հատուկ որսագործիքներով՝ մասնավորապես դնովի ցանցով, դնովի, ձգովի և քսակավոր ուռկաններով:
|
Հոդված 66. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 67. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 150-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 68. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ամսվա ընթացքում արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը.
բ/ որսագործիքների քանակը:
|
Հոդված 69. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
| ա/ դնովի ցանցի համար |
1.0 |
|
բ/ դնովի և ձգովի ուռկանների համար՝
մինչև 200 մետրը ներառյալ |
46.0 |
| 200-ից մինչև 250 մետրը ներառյալ |
52.0 |
| 250-ից մինչև 300 մետրը ներառյալ |
60.0 |
| 300-ից մինչև 350 մետրը ներառյալ |
66.0 |
| 350-ից մինչև 400 մետրը ներառյալ |
72.0 |
| 400 մետրից ավելի |
80.0 |
| գ/ քսակավոր ուռկանի համար |
120.0 |
| դ/ այլ որսագործիքների համար |
66.0 |
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 70. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը |
(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 71. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(71-րդ հոդվածն կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 72. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 73. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(73-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
Գ Լ ՈՒ Խ 13
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 74. |
Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը |
(74-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 75. |
Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 76. |
Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(76-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
Գ Լ ՈՒ Խ 14
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 77. |
Խաղատուն հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով խաղատուն է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված այն խաղասրահը, որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ տասից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ` անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:
(77-րդ հոդվածը խմբ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 78. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում խաղատների գործունեություն կազմակերպողները:
(78-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 79. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1 500 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
(79-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 80. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:
|
Հոդված 81. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
(81-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-48-Ն)
ԳԼՈՒԽ 141
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 811. |
Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:
|
Հոդված 812. |
Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները:
|
Հոդված 813. |
Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը |
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 800 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 40 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 814. |
Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից):
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:
(141-ին գլուխը լրաց. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
Գ Լ ՈՒ Խ 15
շահումով ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 82. |
Շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը |
(վերնագիրը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
Սույն օրենքի իմաստով շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում՝ լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով՝ խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ:
(82-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 83. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները |
(վերնագիրը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
1. Վճարողներ են համարվում շահումով խաղային ավտոմատներ շահագործողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա՝ հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով:
(83-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 84. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը |
(վերնագիրը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է՝
ա/ լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար՝ համապատասխան ելակետային տվյալի 10 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ.
բ/ այլ ավտոմատների համար՝ համապատասխան ելակետային տվյալի 50 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
(84-րդ հոդվածը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 85. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
(վերնագիրը փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալներն են՝
ա/ լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար՝ խաղասրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով.
բ/ այլ տեղադրված (առկա) ավտոմատների համար՝ տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:
(85-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 17.09.2008 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 86. |
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(86-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.09.2008 ՀՕ-48-Ն)
Գ Լ ՈՒ Խ 151
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 31.05.2001 ՀՕ-155)
Հոդված 861. Վիճակախաղ հասկացությունը
(վերնագիրը խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն)
Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը`
ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.
բ) (կետն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
գ) (կետն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
(861-ին հոդվածը խմբ. 27.04.2005 ՀՕ-190, խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն, փոփ. 15.04.2010 ՀՕ-22-Ն)
Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.
բ) (կետն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
գ) (կետն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
(862-րդ հոդվածը խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն, փոփ. 15.04.2010 ՀՕ-22-Ն)
Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը
(վերնագիրը խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն)
1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով:
2. (մասն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
3.(մասն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
(863-րդ հոդվածը խմբ. 27.04.2005 ՀՕ-190, 29.10.2008 ՀՕ-54-Ն, փոփ. 15.04.2010 ՀՕ-22-Ն)
|
Հոդված 864. |
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալները |
(վերնագիրը խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն)
1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:
2. (մասն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 15.04.2010 ՀՕ-22-Ն)
(864-րդ հոդվածը խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն, փոփ. 15.04.2010 ՀՕ-22-Ն)
(151-ին գլուխը լրաց. 31.05.2001 ՀՕ-155, խմբ. 29.10.2008 ՀՕ-54-Ն)
Գ Լ ՈՒ Խ 16
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 87. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում համակարգչային խաղեր կազմակերպողները:
|
Հոդված 88. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 89. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Ելակետային տվյալ է համարվում տեղակայված մոնիտորների ընդհանուր քանակը:
|
Հոդված 90. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
| ա/ |
Ստեփանակերտ քաղաքի համար |
2.0. |
| բ/ |
շրջկենտրոնների համար |
1.5. |
| գ/ |
գյուղական վայրերի համար |
1.0: |
Գ Լ ՈՒ Խ 161
ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 901. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 902. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 903. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:
|
Հոդված 904. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Ստեփանակերտ քաղաքի համար՝ 1.0.
բ) Ստեփանակերտ քաղաքից դուրս՝ 0.7:
(161-ին գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 17
ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 91. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները |
(91-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 92. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը |
(92-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 93. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(93-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Գ Լ ՈՒ Խ 171
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 15.02.2006 ՀՕ-261)
|
Հոդված 931. |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝ ատամնաբուժական կետ է համարվում ատամնաբուժական ծառայության նպատակին հարմարեցված և այդ ծառայության մատուցման նպատակով հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը:
|
Հոդված 932. |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում ատամնաբուժական կետերում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 933. |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20.000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 934. |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ատամնաբուժական կետում ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների քանակը:
|
Հոդված 935. |
Ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ատամնաբուժական կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Ստեփանակերտ քաղաքի համար՝ 1.5,
բ) Ստեփանակերտ քաղաքից դուրս՝ 1.0:
(171-ին գլուխը լրաց. 15.02.2006 ՀՕ-261)
Գ Լ ՈՒ Խ 18
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Հոդված 94. |
Հաստատագրված վճարի հիմնավորված չլինելը |
1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե՝
ա/ վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների, ինչպես նաև օրենքի 7-րդ հոդվածի «ժը» կետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից (հաստատագրված վճարի չափից).
բ/ վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չի ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:
2. Սույն հոդվածի առաջին կետի «ա» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն) հաշված:
4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:
Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք՝ յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար՝ 800 000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք՝ 4 000 000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք՝ սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:
Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
(94-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, խմբ. 17.09.2008 ՀՕ-48-Ն, փոփ. 29.10.2008 ՀՕ-54-Ն, 15.04.2010 ՀՕ-22-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Հոդված 941. Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
(1-ին մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
(2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-68-Ն)
Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում ստացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում ստացված ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100000 դրամի չափով:
(941-ին հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ., լրաց. 12.03.2008 ՀՕ-4, փոփ. 29.12.2008 ՀՕ-85-Ն, 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 95. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար |
Հաստատագրված վճարի կատարումը վճարողներին չի ազատում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում և (կամ) գրանցումներ վարելու, ինչպես նաև գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականությունից:
Գ Լ ՈՒ Խ 19
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 96. |
Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները |
1. Սույն օրենքի 52 հոդվածի «գ» ենթակետում նշված՝ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազոր մարմնի) կողմից կատարված բաշխումն ըստ տարածքային գոտիների:
3. Տրանսպորտի բնագավառի լիազորված մարմինը հաստատված չվացուցակների և դրանցում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է ներկայացնում հարկային մարմին` տասնօրյա ժամկետում:
Սույն կետով սահմանված տեղեկությունների ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ:
(96-րդ հոդվածը լրաց. 14.09.2005 ՀՕ-222, փոփ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 97. |
Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը |
2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:
(97-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 19.10.2005 ՀՕ-228, խմբ. 12.03.2008 ՀՕ-4)
|
Հոդված 98. |
Հաստատագրված վճարների կասեցումը |
Սույն օրենքի 7 հոդվածի «գ» և «դ», «է», «ժգ», «ժդ», «ժե», «ժը», «ժթ», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
(98-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217, լրաց. 19.10.2005 ՀՕ-228, լրաց., փոփ. 15.02.2006 ՀՕ-261, փոփ. 16.12.2010 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 99. |
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների գրանցումը (վերագրանցումը) |
1998 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում վճարողները հարկային մարմնում գրանցում (վերագրանցում) են սույն օրենքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները: Այդ պահանջը խախտելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 94 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:
|
Հոդված 100. |
Պատասխանատվությունը հարկման բազան թաքցնելու համար |
(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 101. |
Գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը |
Սույն օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչութունը:
|
Հոդված 102. |
Օրենքի ուժի մեջ մտնելը: |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
16 նոյեմբերի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-27 |
|