ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հաստատագրված վճարներ վճարողների շրջանակը, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը՝ սույն օրենքի խախտման համար:
|
Հոդված 2. |
Հաստատագրված վճարի հասկացությունը |
1. Սույն օրենքի իմաստով՝ հաստատագրված վճարը սույն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
2. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:
3. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) շահութահարկի գումարին:
|
Հոդված 3. |
Հաստատագրված վճար վճարողները |
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ վճարողներ):
|
Հոդված 4. |
Հաստատագրված վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը |
Հաստատագրված վճար վճարողները «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:
|
Հոդված 5. |
Հարկային արտոնությունների կասեցումը |
Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
|
Հոդված 6. |
Հաստատագրված վճարի կառուցվածքը |
Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով՝ բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի ժէ) կետով նախատեսված գործունեության տեսակների, որոնց համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:
(6-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-155, 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 7. |
Հարկվող օբյեկտը |
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները՝
ա/ 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեությունը.
բ/ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը.
գ/հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
դ/ ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե/ վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
զ/ լուսանկարչական լաբորատորիաների գործունեությունը.
է/ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
ը/ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը.
թ/ ավտոկանգառների գործունեությունը.
ժ/ արդյունագործական ձկնորսության գործունեությունը.
ժա/ (կետն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
ժբ/ (կետն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
ժգ/ խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ/ դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժե/ համակարգչային խաղերի կազմակերպումը.
ժզ/ տեսամագնիտոֆոնների և տեսաժապավենների վարձույթը.
ժէ/ վիճակախաղերի կազմակերպում.
ժը) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.
ժթ) բիլիարդ խաղի կազմակերպումը:
(7-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-155, խմբ., լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217)
Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 9. |
Հաստատագրված վճարի չափի որոշումը |
1. Հաստատագրված վճարի չափի որոշումը (գնահատումը) իրականացվում է վճարողների կողմից ինքնուրույն՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում հաստատագրված վճարի չափը որոշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմինները (այսուհետ՝ հարկային մարմին)՝ սույն օրենքին համապատասխան:
|
Հոդված 10. |
Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը |
1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ՝ հայտարարություն)՝ երկու օրինակից՝ հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
2. Հարկային մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:
3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում՝ այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:
5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:
6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում է վճարողի կողմից:
7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում՝ առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը՝ բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:
9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:
(10-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-155, լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 11. |
Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը |
1. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 31 հոդվածի 2-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)՝ սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:
2. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին:
|
Հոդված 12. |
Նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում հաստատագրված վճարի չափի որոշումը |
Հարկային մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից՝ նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում՝ սույն օրենքի 94 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:
|
Հոդված 13. |
Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները |
1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ «դ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:
Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
3. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով և 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված՝ սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
4. Սույն օրենքի 31 հոդվածի 2-րդ կետով և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
6. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 14. |
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը |
Ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, ինչպես նաև դրանց փոփոխությունները գրանցվում (վերագրանցվում) են հարկային մարմնում՝ խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:
|
Հոդված 15. |
Վճարողների կողմից հաշվառման վարումը և հաշվարկների ներկայացումը |
1. Վճարողները ԼՂՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ ԼՂՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, սույն օրենքով և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:
2. Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:
3. Սույն օրենքով նախատեսված հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների (դրանցից յուրաքանչյուրի) գծով վճարողները վարում են առանձնացված հաշվառում (իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար՝ առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի և դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային պետական վարչության մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում և հայտարարագրերում:
|
Հոդված 16. |
Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը |
1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի (կամ եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց՝ սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:
|
Հոդված 17. |
Վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը |
1. Վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում վճարողներն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում): Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով՝ անկախ հաստատագրված վճարների կատարումից:
|
Հոդված 18. |
Մատակարարներին վճարված հարկի գումարները |
Վճարողները սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին (ինչպես նաև ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում) վճարված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):
|
Հոդված 19. |
Հաստատագրված վճարի վճարման կարգը և ժամկետները |
1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:
3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:
(19-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 20. |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը |
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7 հոդվածի «ա» (բացառությամբ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի), «գ», «զ», «ը» կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա՝ այդ կետերով սահմանված գործունեության տեսակների մասով:
(20-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 201. |
Հոդված 7-ի «դ» կետում նշված գործունեության մասով հաստատագրված վճարի գործողության դադարումը |
(201-ին հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 2
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 21. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը.
բ/ կրպակ (տաղավար) է համարվում առևտրական գործունեություն իրականացնելու համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը.
գ/ առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ՝ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների (տաղավարների) համար՝ ամբողջ մակերեսը:
|
Հոդված 22. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով (այդ թվում՝ վարձակալված) առևտրական գործունեություն իրականացնողները:
2. Հաստատագրված վճար վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են՝
ա/ առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը.
բ/ այդ շինությունում առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը.
գ/ գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքը 30 քառակուսի մետրից չգերազանցելը:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա/ այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվարկով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 310 հազար դրամը (սահմանային չափը).
բ/ սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.
գ/ դեղատների վրա՝ դեղանյութերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի մասով.
դ/ գազի վաճառքի կետերում, ինչպես նաև դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի և քսայուղերի գծով առևտրական գործունեության վրա.
ե/ մամուլի կրպակներում թերթերի, հանդեսների, փաստավավերագրերի, տեղեկագրերի, պարբերականների վաճառք իրականացնող հարկ վճարողների վրա:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված՝ սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում սույն օրենքին համապատասխան գանձվում է (համախառն եկամտից սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից և սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված սահմանային չափը գերազանցած լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ) նաև հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում՝ 50 տոկոսը:
Այդպիսի դեպքերում հաստատագրված վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ փաստացի զբաղեցրած առևտրային տարածքը.
բ/ հաշվետու եռամսյակի օրացուցային օրերի թիվը:
Հարկ վճարողը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
|
Հոդված 23. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
1. Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 32-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Բնակելի տարածքից (պատուհանից և այլն) անմիջականորեն վաճառք իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է՝
ա/ երեք քառակուսի մետր տարածք ունեցող կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը չի գերազանցում 10 քառակուսի մետրը.
բ/ անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսի հաշվառմամբ կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը գերազանցում է 10 քառակուսի մետրը:
|
Հոդված 24. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ խանութներում, կրպակներում (տաղավարներում) վճարողի առևտրական գործունեության համար զբաղեցրած առևտրական տարածքը՝ քառակուսի մետրերով.
բ/ ամսվա ընթացքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 25. |
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար խանութի, կրպակի (տաղավարի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա/ Ստեփանակերտ քաղաքի համար 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
բ/ շրջկենտրոնների համար 0.8-ից 1.0-ի շրջանակներում, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
գ/ գյուղական վայրերի համար 0.25-ից 0.5-ի շրջանակներում, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ուղղիչ գործակիցներ սահմանելը կիրառվում են այդ ենթակետերում նշված առավելագույն գործակիցները:
2. Հաշվետու եռամսյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ կիրառվում են հետևյալ ուղղիչ գործակիցները՝
ա/ օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում՝ 0.7.
բ/ առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից ԼՂՀ ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում՝ 1.4:
3. Բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից:
4. (կետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-32)
(25-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 26. |
Առևտրի իրականացման վայր հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) է համարվում առևտրական (կամ այլ) գործունեության (այսուհետ՝ առևտրական գործունեություն) իրականացման (ծավալման) համար կազմակերպչի կողմից տարածքների տրամադրման վայրը:
|
Հոդված 27. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպողները:
|
Հոդված 28. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը և տեղեկությունների ներկայացումը |
(վերնագիրը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
Վճարողներն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս կազմում են օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր և կատարում գրանցումներ՝ հարկային պետական վարչության սահմանած ձևով:
Վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղեկություններ՝ առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ:
(28-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 29. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 100-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 30. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալներն են՝
ա/ առևտրի իրականացման վայրի՝ քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանը օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրական գործունեություն կազմակերպողների համար՝ 0.7 գործակից:
Փաստացի օգտագործվող մակերես է համարվում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված՝ քառակուսի մետրերով արտահայտված տարածքը.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
(30-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-155)
|
Հոդված 31. |
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար առևտրի իրականացման վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա/ Ստեփանակերտ քաղաքի համար՝ 0.8.
բ/ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, շրջկենտրոնների և գյուղական վայրերի համար՝ 0.4:
2. Առևտրի իրականացման վայրի փաստացի օգտագործվող ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետր հաշվով առևտրական գործունեություն իրականացնողից կազմակերպչի կողմից գանձվող վճարի մեծությունը նույն մակերեսի համար կազմակերպչի կողմից վճարվող հաստատագրված վճարի մեծության 5-ապատիկը գերազանցելու դեպքում լրացուցիչ կիրառվում է 2.0 ուղղիչ գործակից:
(31-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-85)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 32. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և սպառման կազմակերպումը.
բ/ խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների համախումբը.
գ/ հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը.
դ/ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկաման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
|
Հոդված 33. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա/ այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը).
բ/ հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղակայված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա:
|
Հոդված 34. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 50-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
(34-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-85)
|
Հոդված 35. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալներն են՝
ա/ հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով.
բ/ ամսվա ընթացքում հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
2. Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:
|
Հոդված 36. |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա/ բացօթյա վայրերի համար տարածքի օգտագործման գործոնի հետ կապված ՝ 0.7.
բ/ այն վայրերի համար, որտեղ բացակայում են ալկոհոլային խմիչքները՝ 0.5, իսկ միայն գարեջրի առկայության դեպքում՝ 0.7.
գ/ սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար 0.5.
դ/ բացօթյա վայրերի համար ապրիլ-հոկտեմբեր ամիսներին լրացուցիչ կիրառվում է 1.2 գործակից:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 37. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ տաքսի-ավտոմեքենա է համարվում համապատասխան տարբերանշաններով թեթև մարդատար ավտոմեքենան, որով իրականացվում են ուղևորափոխադրումներ, և ուղևորից կամ ուղևորներից ուղեվարձը գանձվում է ըստ ավտոմեքենայում տեղադրված սակաչափիչի կամ վազքաչափիչի ցուցմունքի.
բ/ ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը՝ տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.
գ/ ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:
|
Հոդված 38. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները:
2. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) փոխադրումների համար:
(38-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 39. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը |
1. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները:
3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով՝ օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով՝ նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը՝ արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:
Սույն կետի դրույթները չեն տարածվում Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտ քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:
(39-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 40. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
(վերնագիրը խմբ. 26.02.2003 ՀՕ-32)
Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում՝
- թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար՝ 1.0,
- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար՝ ավտոմեքենայի բեռնատարողությունը՝ արտահայտված տոննաներով,
- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար՝ նստատեղերի քանակը:
(40-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 41. |
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
1. Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
Ստեփանակերտ քաղաքում՝ 3.0
այլ բնակավայրերում՝ 2.8:
Թեթև մարդատար ավտոմեքենաներով միջազգային, միջպետական ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար՝ սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցն է 1.6:
3. Ավտոբուսով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
| ա/ երթուղիների հետ կապված՝ |
|
| քաղաքային՝ |
1.0 |
| (2-րդ և 3-րդ տողերը ուժը կորցրել են 29.12.1999 ՀՕ-85) |
|
|
բ/ ներքաղաքային երթուղիների
համար լրացուցիչ՝ |
|
| Ստեփանակերտ քաղաքում՝ |
1.0 |
| շրջկենտրոններում՝ |
0.8 |
|
(գ/ ենթակետն ուժը կորցրել է 29.12.1999 ՀՕ-85) |
|
(41-րդ հոդվածը փոփ. 29.12.1999 ՀՕ-85)
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 42. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ վարսավիրանոց է համարվում վարսավիրական ծառայության նպատակին հարմարեցված հատուկ աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ/ վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում այդ նպատակի համար համապատասխան սարքավորումներով յուրաքանչյուր հատուկ կահավորված տեղը:
|
Հոդված 43. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում վարսավիրական ծառայության մատուցման գործունեություն կազմակերպողները:
|
Հոդված 44. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 45. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ վարսավիրական ծառայության աշխատատեղերի քանակը.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 46. |
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Վարսավիրանոցների գտնվելու վայրի հետ կապված՝ վարսավիրական ծառայության հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են
ա/ Ստեփանակերտ քաղաքի համար 1.0
բ/ այլ վայրերի համար 0.6:
Գ Լ ՈՒ Խ 7
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 47. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ լուսանկարչական լաբորատորիա է համարվում ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման նպատակին հարմարեցված հատուկ աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ/ լուսանկարչական լաբորատորիայի գործունեություն է համարվում ֆոտոժապավենների երևակումը և (կամ) լուսանկարների պատրաստումը.
գ/ ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղ է համարվում մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված վայրը:
|
Հոդված 48. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում լուսանկարչական լաբորատորիաների միջոցով գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 49. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Լուսանկարչական լաբորատորիայի գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 850-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 50. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Լուսանկարչական լաբորատորիայի միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերի քանակը.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 51. |
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Լուսանկարչական լաբորատորիայի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
ա/ լուսանկարչական լաբորատորիայի գտնվելու վայրի հետ կապված՝
Ստեփանակերտ քաղաքի համար 1.0
այլ վայրերի համար 0.9
բ/ ֆոտոժապավենների երևակման կամ լուսանկարների պատրաստման գործունեության տեսակներից միայն մեկի իրականացման դեպքում լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից:
ԳԼՈՒԽ 8
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 52. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ/ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը.
գ/ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը:
|
Հոդված 53. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողների վրա, որոնց ամսական իրացման շրջանառությունը մեկ աշխատողի հաշվով գերազանցում է 800 հազար դրամը (սահմանային չափը):
|
Հոդված 54. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների արտադրյալի 350-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 55. |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
Գ Լ ՈՒ Խ 9
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 56. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցման համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
|
Հոդված 57. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնողները (ներառյալ՝ հատուկ սարքավորված ավտոմեքենաների միջոցով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնողները):
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա՝
ա/ որոնք բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի մեկ կետում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցումն իրականացնում են 3 և ավելի խողովակներից.
բ/ որոնց բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մեկ մանրածախ կետի միջոցով ամսվա ընթացքում իրացված բենզինի քանակը գերազանցում է 10 հազար լիտրը (սահմանային չափը):
|
Հոդված 58. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
1. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների արտադրյալի 1000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը բացառապես տարաների միջոցով (բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների բացակայության դեպքում) իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված վճարի չափին:
|
Հոդված 59. |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի միջոցով իրականացվող գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
ԳԼՈՒԽ 91.
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 591. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով՝ գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
|
Հոդված 592. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 593. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 100000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 594. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը:
|
Հոդված 595. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա) Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանում և դրանից դուրս՝ ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝ 1.0.
բ) այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝ 0.8:
(91-ին գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 60. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով՝
ա/ ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.
բ/ ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար հատուցման դիմաց դրանց անվտանգության ապահովումը:
|
Հոդված 61. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում ավտոկանգառների գործունեության կազմակերպողները (ներառյալ գիշերային ժամերին):
|
Հոդված 62. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակցի արտադրյալի 5-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 63. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը՝ քառակուսի մետրերով.
բ/ ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:
|
Հոդված 64. |
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
Ավտոկանգառների գտնվելու վայրի հետ կապված՝ հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցն է 0.8:
Գ Լ ՈՒ Խ 11
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 65. |
Արդյունագործական ձկնորսություն հասկացությունը |
Արդյունագործական ձկնորսություն է համարվում շահույթ ստանալու նպատակով ջրային ավազանում իրականացվող ձկնորսական գործունեությունը, որը կատարվում է հատուկ որսագործիքներով՝ մասնավորապես դնովի ցանցով, դնովի, ձգովի և քսակավոր ուռկաններով:
|
Հոդված 66. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 67. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 150-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 68. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա/ ամսվա ընթացքում արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը.
բ/ որսագործիքների քանակը:
|
Հոդված 69. |
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
| ա/ դնովի ցանցի համար |
1.0 |
|
բ/ դնովի և ձգովի ուռկանների համար՝
մինչև 200 մետրը ներառյալ |
46.0 |
| 200-ից մինչև 250 մետրը ներառյալ |
52.0 |
| 250-ից մինչև 300 մետրը ներառյալ |
60.0 |
| 300-ից մինչև 350 մետրը ներառյալ |
66.0 |
| 350-ից մինչև 400 մետրը ներառյալ |
72.0 |
| 400 մետրից ավելի |
80.0 |
| գ/ քսակավոր ուռկանի համար |
120.0 |
| դ/ այլ որսագործիքների համար |
66.0 |
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 70. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը |
(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 71. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(71-րդ հոդվածն կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 72. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 73. |
Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
(73-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
Գ Լ ՈՒ Խ 13
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 74. |
Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը |
(74-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 75. |
Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 76. |
Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
(76-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.09.2005 ՀՕ-217)
Գ Լ ՈՒ Խ 14
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 77. |
Խաղատուն հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով՝ խաղատուն է համարվում այն խաղասրահը, որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է «խաղատուն» կամ «կազինո» բառը կամ դրանց օգտագործմամբ բառակապակցությունները՝ հայերեն կամ օտար լեզուներով, կամ որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ քսանից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ՝ անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:
|
Հոդված 78. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում խաղատների գործունեություն կազմակերպողները (խաղասրահում շահումով խաղեր կազմակերպողները):
|
Հոդված 79. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 1 500 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 80. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:
|
Հոդված 81. |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը սահմանվում է`
ա) Ստեփանակերտ քաղաքի համար` 0.5,
բ) այլ վայրերի համար` 0.25:
(81-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 15
ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 82. |
Դրամական շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը |
Սույն օրենքի իմաստով դրամական շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում՝ լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով՝ խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ:
|
Հոդված 83. |
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները |
1. Վճարողներ են համարվում դրամական շահումներով խաղային ավտոմատներ շահագործողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա՝ հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով:
|
Հոդված 84. |
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է՝
ա/ լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար՝ համապատասխան ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ.
բ/ այլ ավտոմատների համար՝ համապատասխան ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 50 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 85. |
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները |
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալներն են՝
ա/ լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար՝ խաղասրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով.
բ/ այլ տեղադրված (առկա) ավտոմատների համար՝ տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:
(85-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 86. |
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար դրամական շահումով խաղային ավտոմատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա/ Ստեփանակերտ քաղաքի համար 0.9
բ/ այլ վայրերի համար 0.8:
Գ Լ ՈՒ Խ 151
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 31.05.2001 ՀՕ-155)
Հոդված 861. Վիճակախաղի հասկացությունը
Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:
(861-ին հոդվածը խմբ. 27.04.2005 ՀՕ-190)
Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:
Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 40.0 հազար դրամ: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են՝ ելնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:
(863-րդ հոդվածը խմբ. 27.04.2005 ՀՕ-190)
Հոդված 864. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:
(151-ին գլուխը լրաց. 31.05.2001 ՀՕ-155)
Գ Լ ՈՒ Խ 16
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 87. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում համակարգչային խաղեր կազմակերպողները:
|
Հոդված 88. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 89. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Ելակետային տվյալ է համարվում տեղակայված մոնիտորների ընդհանուր քանակը:
|
Հոդված 90. |
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
| ա/ |
Ստեփանակերտ քաղաքի համար |
2.0. |
| բ/ |
շրջկենտրոնների համար |
1.5. |
| գ/ |
գյուղական վայրերի համար |
1.0: |
Գ Լ ՈՒ Խ 161
ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 901. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողները:
|
Հոդված 902. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 903. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:
|
Հոդված 904. |
Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Ստեփանակերտ քաղաքի համար՝ 1.0.
բ) Ստեփանակերտ քաղաքից դուրս՝ 0.7:
(161-ին գլուխը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
Գ Լ ՈՒ Խ 17
ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
|
Հոդված 91. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները |
Վճարողներ են համարվում տեսաժապավեններ և տեսամագնիտոֆոններ վարձույթով հատկացնողները:
|
Հոդված 92. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը |
Հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակցի 40 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
|
Հոդված 93. |
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները |
Հաստատագրված վճարի հաշվարկման համար տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
| ա/ |
Ստեփանակերտ քաղաքի համար |
1.7 |
| բ/ |
շրջկենտրոնների համար |
1.2 |
| գ/ |
այլ վայրերի համար |
1.0: |
Գ Լ ՈՒ Խ 18
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Հոդված 94. |
Հաստատագրված վճարի հիմնավորված չլինելը |
1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե՝
ա/ վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից.
բ/ վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաև վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չի ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:
2. Սույն հոդվածի առաջին կետի «ա» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն) հաշված:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:
Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
(94-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
Հոդված 941. Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք՝ 10.000 դրամի չափով:
(941-ին հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 95. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար |
Հաստատագրված վճարի կատարումը վճարողներին չի ազատում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում և (կամ) գրանցումներ վարելու, ինչպես նաև գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականությունից:
Գ Լ ՈՒ Խ 19
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 96. |
Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները |
1. Սույն օրենքի 47 հոդվածի «գ» ենթակետում նշված՝ ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը, 52 հոդվածի «գ» ենթակետում նշված՝ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազոր մարմնի) կողմից կատարված բաշխումն ըստ տարածքային գոտիների:
|
Հոդված 97. |
Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը |
2004 թվականի ապրիլ ամսից սկսած՝ յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սույն օրենքին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը (բացառությամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ճշգրտվում են (ավելացվում կամ պակասեցվում են) նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի չափով (կամ ստորակետից հետո երկու նիշի ճշգրտությամբ):
(97-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 98. |
Հաստատագրված վճարների կասեցումը |
Սույն օրենքի 7 հոդվածի «գ» և «դ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
(98-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-32, փոփ. 14.09.2005 ՀՕ-217)
|
Հոդված 99. |
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների գրանցումը (վերագրանցումը) |
1998 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում վճարողները հարկային մարմնում գրանցում (վերագրանցում) են սույն օրենքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները: Այդ պահանջը խախտելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 94 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:
|
Հոդված 100. |
Պատասխանատվությունը հարկման բազան թաքցնելու համար |
(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-32)
|
Հոդված 101. |
Գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը |
Սույն օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչութունը:
|
Հոդված 102. |
Օրենքի ուժի մեջ մտնելը: |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
16 նոյեմբերի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-27 |
|