Համարը 
N 156-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.03.22/04(368)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019թ.

N 156-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի N 175 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 515-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

2) 2-րդ կետը «մարտական» բառից հետո լրացնել «, ծառայողական, ֆիզիկական» բառերով.

3) 22-րդ կետը «մարտական» բառից հետո լրացնել «, ֆիզիկական» բառով, իսկ «ծառայողական և մարտական» բառերը փոխարինել «ծառայողական, մարտական և ֆիզիկական» բառերով.

4) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են ոստիկանության պետի հրամաններով:».

5) 24-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում, 25-րդ կետում ու 26-րդ կետի երկրորդ պարբերությունում «Ծառայողական և մարտական» բառերը փոխարինել «Ծառայողական, մարտական և ֆիզիկական» բառերով.

6) 27-րդ կետում՝

ա. հանել «և մարտական» բառերը,

բ. «ծառայության կողմից, որը տեղերում ցույց է» բառերը փոխարինել «, իսկ մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների նկատմամբ՝ ոստիկանության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության ծառայությունների կողմից, որոնք տեղերում ցույց են» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ