ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 248 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի ««Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 248 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 3.4-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Տնօրենն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:».
2) 3.6-րդ կետում «գործառույթներ իրականացնող անձի» բառերը փոխարինել «և տնօրենի տեղակալի» բառերով.
3) 3.11-րդ կետում «իրականացնում է» բառերից հետո լրացնել «տնօրենի տեղակալը, իսկ նրա բացակայության դեպքում՝» բառերը.
4) 3.12-րդ կետի «ե» ենթակետում «աշխատողներին» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ տնօրենի տեղակալի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |